Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված
· Էջ 256 / 344
ՆՈՒՍ
(նիս)
«ուս, կռնակ, ձիու գավակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *nōt-
«հետնամաս, կռնակ, թիկունք»
Ի՞նչ հարաբերության մեջ է հնդեւրոպական *nōt- «հետնամաս, կռնակ, թիկունք» արմատի հետ.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նիսակեղբ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
νώτον «մեջք, կռնակ, թիկունք»
լատ.
natis «հետույթ, նստատեղ»
ՆՈՒՐԲ
(-ի, -ից, ուշ՝ նաեւ -ոյ)
«նուրբ, նեղ, խուլ (բաղաձայն), խորին»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *snēbh-
«նուրբ, նեղ»
(անմիջական նախաձեւ՝ *snōbri` *snēbh-ri-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նրբել,
նրբափողոց,
նրբուղի,
նրբահայեաց,
նրբաձայն,
նրբագեղ,
նրբամիտ,
նրբանցք,
նրբերժիկ,
նրբիմաստ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. շվեդ.
snoever «նեղ»
նորվեգ.
snoevr «նեղ, նրբին, ճկուն, սեղմ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 474;
Pok. IEW 973-974
ՆՊԱՍՏ
(ուշ՝ -ի, -ից)
«նպաստ, օգնություն»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *ni-upasta
ըստ Աճ. ՀԱԲ 3, 474, բայց upa-ի հետ միասին իրան. pa- նախարմատի առկայության մասին տե՛ս Benvéniste, Etudes, 20-21:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նպաստամատույց,
նպաստութիւն,
նպաստաւոր,
նպաստաւորութիւն,
նպաստել,
աննպաստ,
բարենպաստ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 474
Տե՛ս նաեւ
ՆՊԱՏԱԿ
(-ի, -աց)
«նպատակ, նպատակակետ, մտադրություն, օրինակ, հաղթանակ, մրցանակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *ni-patak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նպատակել,
նպատակակետ,
նպատակայարմար,
նպատակատոր,
աննպատակ,
աննպատակայարմար,
բարենպատակ,
նպատակատոդրել
Զուգաբանություններ այլ լեզուներում
խոտ.-սակ.
para (pat-ի համար)
ou.
fat
յաղնոբ.
pāt «նետ»
Մատենագիտություն
Bailey, DKS 261;
Ջահ. ՀԼՊ 537
ՆՊԵՐՏ
«հպարտ, ամբարտաւան»
Փոխառություն
Փոխառութիւն իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նպերտական
ՆՖԼ
(ա, ի)
«մի բոյս»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. nafal
Աղբյուր՝ արաբ. nifla
Փոխառութիւն՝ արաբ. nafal կամ nifla
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 478
ՇԱԲԱԹ
(-ու)
«շաբաթվա յոթերորդ օրը, յոթնյակ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. šabbəthā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շաբաթանալ,
շաբաթաւոր,
շաբաթամուտ,
շաբաթակրան,
շաբաթապահ,
միաշաբթի,
երկուշաբթի
Մատենագիտություն
H. AG 312;
Աճ. ՀԱԲ 479-480
ՇԱԼԱԿ
(-ի, -աց)
«պարկ, տոպրակ, մախաղ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. šallāq
«մուրացկանի տոպրակ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շալակամատն,
շալակել,
շալական
Մատենագիտություն
H. AG 272;
Աճ. ՀԱԲ 481
ՇԱԼԱՄ
«մի թռչուն»
(կենդանաբանություն)
Ծագումն անհայտ է
ՇԱՀԱՆՑԵԼ
«յորդորամտել»
(մատենագրական)
Ծագումն անհայտ է
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։