Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 256 / 430
ՅԱԴԳԴԵԼ
«հրել, բոթել»
Ծագումն անհայտ է
(Յ)ԱԽՆԹՈՐ
((յ)աղխնթոր, (յ)աղնթոր)
«ստորին, գռեհիկ, կոպիտ, բիրտ, հիմար, ապուշ, գերի, ստրուկ, ծառա»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Կապ ունի՞ արդյոք աղխ բառի հետ։ սրա սխալագրութիւնն է սաղախնթոր բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
(յ)ախնթորագոյն,
(յ)աղնթորագոյն,
(յ)աղնթորագոյն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 98
ՅԱԿԻՆԹ
(ու, -ի)
«հակինթ, թանկագին քար, մի ծաղիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ὑάκινθος
Մատենագիտություն
H. AG 366;
Աճ. ՀԱԲ 378
ՅԱԿՃԵԼԱ
«ամուրք» (իմա՛ «ամրոց») կամ «քող»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է։
ՅԱԿՔԱՐԻԼ
(յաքարել, յակարիլ)
«հրաժարել»
Ստուգաբանություն
Աղբյուր՝ իրան. kār
«գործ»
որի քար-ը կարող է իրանական ծագում ունենալ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յակքարութիւն,
յաքքարութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
kār «գործ»
պ.
kār «գործ»
ՅԱՂԵԼ
«կլանել (՞)» կամ «բռնել (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
հ.-ե. արմատ՝ *sel-
«վերցնել, բռնել»
Ծագումն անհայտ է։ Կապ ունի՞ հնդեւրոպական *sel- «վերցնել, բռնել» արմատի հետ։
ՅԱՂԹ
«շատ, հսկա, քաջ, հաղթություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sel-
«ոստնել; վերցնել, բռնել»
Հնդեւրոպական ծագման վարկածները հավաստի չեն, եւ Աճառյանը (ՀԱԲ 4, 633-634) համեմատում է լատ. saltus «ոստյուն» բառի հետ եւ բխեցնում հնդեւրոպական *sel- «ոստնել» արմատից, որ անհավանական է։ Քիչ հավանական է բխեցումը նաեւ *sel- «վերցնել, բռնել» արմատից, որ իմաստով կարծես ավելի մոտ է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յաղթել,
յաղթական,
յաղթանակ,
յաղթահասակ,
յաղթահարել,
յաղթանդամ,
յաղթազօր,
յաղթկու,
յաղթուկ,
մեծայաղթ,
դժուարայաղթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
saltus «ոստյուն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 633-634
ՅԱՃԱԽ
(-ի, -աց)
«հաճաշ, շատ, բազմաթիվ»
Ստուգաբանություն (հավանաբար)
կազմված է աճ արմատից՝ յ- նախածանցով եւ -ախ վերջածանցով (ըստ Մեյեի)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յաճախել,
յաճախութիւն,
յաճախաբար,
յաճախագոյն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 379-380
ՅԱՄ
«ուշ, դանդաղ»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *iem-
«պահել, զսպել»
Աղբյուր՝ իրան. yam-
(Թերեւս)
«պահել, զսպել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յամել,
յամենալ,
յամումն,
յամուրդ,
յամր,
յամրանալ,
յամրագնաց,
յամրաքայլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
yam- «պահել»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։