Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 255 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԵՂՈՓԻՆ
(եղոփոն)
«եղջերու»
Ստուգաբանություն
ԵՂՋԻՒՐ
(հին՝ եղջեր), -ջեր, -ջերց (-ջերաւ)
«եղջիւր, կոտոշ, պոզ, սրվակ, մի անկիւնազարդ, այծեղջիւր (պտուղ)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k’er-
«վերնամաս, գլուխ, եղջիւր, գագաթ»
(անմիջական նախաձեւ՝ *k’reuer- կամ *k’reuro-)
արմատից ենթադրված
*k՛reuer- կամ *k՛reuro- նախաձեւի դեպքում ենթադրվում է *k՛r-ի նույնպիսի զարգացում, ինչպես *bhr-ի դեպքում (աղբիւր եւ եղբայր բառերում), որը քիչ հավանական է․ անհավանական է նաեւ խեթ․ *karauar «եղջիւր» եւ հայ․ եղջիւր բառերի համար *ghr-ով նախաձեւի վերականգնումը (փոխանակ *k՛r-ով նախաձեւի)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղջերու,
եղջերատր,
եղջերիկ,
եղջերուաքաղ,
եղջերցել,
միեղջերու,
մահիկեղջիւր,
ռնգեղջիւր,
այծեղջիւր,
միեղջիւր,
եղջերենի,
եղջերաւոր,
եղջիւրաքոյս,
եղջիւրահանդիպեալ
ԵՂՍՈՎԹԻ
(Եսիովթ)
«ողորմություն»
(ԲՀ)
Անստույգ (հավանաբար)
առնված է եբրայական ինչ-որ հատուկ անվան մեկնաբանությունից:
ԵՂՏԻՒՐ
(հին՝ եղտեր, այլեւ՝ աղտիւր)
«ջրարբի տեղ, ճահիճ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el-
«փտել, նեխել, հոտել, բորբոսնել»
(անմիջական նախաձեւ՝ *el-d-, *l-d-)
-իւր վերջածանցով
*el- «փտել, նեխել, հոտել, բորբոսնել» արմատից (*-d- աճականով)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հոլ.
uldna «բորբոսնել»
հ. հոլ.
ylda «բորբոսահոտ»
հ. վ. գ.
oldar «կեղտի կտոր, կեղտի փշուր»
Մատենագիտություն
Pok. IEW 305
ԵՂՐԴԻ
(բրբ. եղվրդի «սպիտակ կեչի»)
«եգիպտական ուռի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el-
«գույնանիշ արմատ»
կազմված հնդեւրոպական *el- գույնանիշ արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
elira «լաստենի»
հ. խոլ.
ilstri «ուռենի»
հայ.
եղեւին
Տե՛ս նաեւ
ԵՂՐԵՒԱՆԻ
«շեփորուկ, շելակ, յասաման»
Փոխառություն
Աղբյուր՝ պրսկ. arγavan(i)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղրուանիկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 25
ԵՂՐԻ
(բրբ.)
«մրտավարդ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el-
«գույնանիշ արմատ»
(անմիջական նախաձեւ՝ *eltriio- °)
*el- գույնանիշ արմատից (*eltriio- °):
Ե-Մ
անկ. էի, հրամ. ե՛ր, երուք, ստորադ. իցեմ, անորոշ (ուշ)՝ ել, -ոյ
«լինել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *es-
«լինել»
(անմիջական նախաձեւ՝ *es-mi)
*es- «լինել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
էակ,
էական,
էանալ,
էութիւն,
էապես,
անէ,
անէութիւն,
չէական,
չէութիւն,
չեզոք,
նախէ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ásmi
հուն.
ειμί
հ. խուլ.
em
լիտվ.
esmì
հ. սլ.
jesmĭ
Մատենագիտություն
H. AG 442;
Աճ. ՀԱԲ 25-26
ԵՄԱԿ
(էմակ)
«ձոր, ծոց»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. εμάκ < եբր. 'emāq
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 26
ԵՄԱՏԻՏԵՍ
«հեմատիտ, կարմրաքար, կարմիր երկաթաքար»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αιματίτης
Մատենագիտություն
H. AG 348;
Աճ. ՀԱԲ 26
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։