Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված
· Էջ 255 / 574
ԿԱՂԱՔԵԼ
(կաղուիլ, կրուիլ)
«կուչ գալ, կծկվել, սառչել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gel-
«սառչել»
(անմիջական նախաձեւ՝ *geldu-, *gel(ō)-)
արմատից
թերեւս բաղադրված *gel- «գնդ(վ)ել» արմատի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γελανδρον «սառը, պաղ»
լատ.
gelū «սառնամանիք»
խուլ.
kala «ցուրտ լինել, սառչել»
հ. հնդկ.
gula «գնդակ»
ռուս.
желвак «ուռուցք, ելունդ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 495;
Ջահ. ՀԼՊ 124
ԿԱՂԹ
(կալթ, կախթ, այլն՝ կաղկաղ)
««շալակ» իմա՛ «պարկ» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է (հավանաբար)
նույնն է կաղաթ բառի հետ:
Տե՛ս նաեւ
ԿԱՂՆ
-ոյ
«պնդուկ, տկողին, կաղին, կաղնու պտուղ, խոզակաղին, կաղնի (ծառ)»
Բնիկ հնդեւրոպական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոզակաղին,
կաղնատունկ,
կաղնապտուղ,
կաղնահար,
կաղնահատուն
Նոր՝
կաղնի
կաղնի
ԿԱՂԻՆ
«կաղին»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gʷel-
«կաղին»
(անմիջական նախաձեւ՝ *gʷeleno-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
βάλ-ανος
լատ.
glans
հ. պրուս.
gile
Մատենագիտություն
H. AG 457;
Աճ. ՀԱԲ 495
ԿԱՂԻՆՁ
«ճարպածառ»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդյոք կաղանչանն բուսանվան հետ։
ԿԱՂՆՁՆԻ
«ճրագախոտ»
Ծագումն անհայտ է
ԿԱՂԿԱՆՁԵԼ
«կաղկանձել, վնգստալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gal-
«կանչել, ճչալ»
ունի նաեւ *glag- ձեւը
Կրկնավոր կազմություն՝ կազմված արմատի վերջի բաղաձայնական տարնմանությամբ եւ ուշ՝ կաղ- եւ կանձ (տե՛ս) արմատների բարդությամբ։ Առաջինը հազիվ թե գա հնդեւրոպական *gal- «կանչել, ճչալ» արմատից, որն ունի նաեւ *glag- ձեւը։ Աճառյանը (ՀԱԲ 2, 496) բուն արմատական ձեւն է համարում կանձ-ը, որ, ըստ նրա, հանդես է գալիս կնճաձայն բառի մեջ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաղկանձողական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 496
Տե՛ս նաեւ
ԿԱՂՃ
«որոմ, մոլախոտ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *gel-
«գնդ(վ)ել»
(անմիջական նախաձեւ՝ *gldi-o-)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *gel- «գնդ(վ)ել» արմատի հետ (*gldi-o- > կաղճ՞)։
ԿԱՂՄ
(կողմի)
«մախաղ, պարկ, տոպրակ»
(ԲՀ)
Անստույգ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։