Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 2894 բառահոդված (էջ 254/290)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 696, սյունակ 1 Էջ 696
ՍՏՈՐԻ «ստորին, ոստայնանկի գլան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ster- «պինդ առարկա» (անմիջական նախաձեւ՝ *storia)
«պինդ առարկա» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վերստորի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. στείρα «նավի առաջագերան»
հ. վ. գ. storro «կոճղ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 278
Էջ 696, սյունակ 1 Էջ 696
ՍՏՈ(Ր)ՓԱՅ «նվաստ» (ԲՀ)
Ծագումն անհայտ է (թերեւս)
Անստույգ բառ: Եթե ճիշտ է ր-ով տարբերակը, ապա թերեւս առկա է ստոր-ով կազմության, եւ այդ դեպքում անհայտ է փայ-ը, եթե ր-ով տարբերակը հավելագրության արդյունք է, ապա, թերեւս, իրոք կապ կա ստոփա «ատել» բառահոդվածի հետ, ինչպես կարծում է ՀԲ-ի քննական տեքստի հրատարակիչը:- Ամալյան, ԲՀ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստո(ր)փայութիւն
Էջ 696, սյունակ 1 Էջ 696
ՍՏՈՒԱՐ (ուշ՝ -ի, -աց) «ստվար»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *stau-ro- «կանգնել, դնել»
«կանգնել, դնել» արմատից: Աճառյանը (ՀԱԲ 4, 279) բխեցնում է նույն արմատից ծագող մ. պ. stavar «թանձր, հաստ, ստվար» բառից որպես փոխառություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստուարանալ, ըստուարութիւն
Մատենագիտություն
Pok. IEW 603-609; Աճ. ՀԱԲ 279
Էջ 697, սյունակ 1 Էջ 697
ՍՏՐԱՏԻԳ(Ո)Ն «զորապետի կայան, զորակայան»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. στρατήγιον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 280
Էջ 697, սյունակ 1 Էջ 697
ՍՏՐՈՒԿ «ստրուկ, գերված կամ գնված ծառա»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *strug- «պինդ, կարծր, խիստ» (անմիջական նախաձեւ՝ *strug- *ter-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստրկութիւն, ստրկանալ, ստրկել, ստրկացուցանել, ստրկագին, ստրկածին, ստրկասէր
Նոր՝
ստրկական, ստրկահոգի, ստրկամիտ, ստրկատէր, ստրկատիրութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
անգլ. struggle «ջանք թափել, պայքարել»
Էջ 698, սյունակ 1 Էջ 698
ՍՐՈՒՆ (-ի, -ից (ուշ՝ սրունգ/կն, -ոց, -ուանց, -կանց)) «ոտքի սրունք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k'rūsnī- «ոտք, սրունք»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սռնապան, հաւասարասրուն, բարձրասրուն, սրնգել, սրնկել
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. crus «սրունք»
Էջ 698, սյունակ 1 Էջ 698
ՍՐՏԻԼ «շտապել»
Անստույգ
Ծագումն անյայտ է։
Էջ 698, սյունակ 1 Էջ 698
ՍՓԻՌ (սփիտ) «սփռուած»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sp'hēr-s «ցրել»
արմատից, որտեղից նաեւ փոշի (փիռ)։ Աճառեանը (ՀԱԲ 4, 287) բխեցնում է փիռ-ից՝ ս- սաստկականով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սփռել, սփռիչ, լուսասփռիչ, համասփիռ, ընդհանրասփիռ, լայնասփիռ, խաչասփռել, հագագասփիռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. σπείρω «ցրել, ցանել»
հ. վ. գ. sprint «ցանել, շաղ տալ, մաղել»
Մատենագիտություն
ՀԱԲ 287
Տե՛ս նաեւ
Էջ 699, սյունակ 1 Էջ 699
ՍՔՈՂԱՍՏԻԿՈՍ (-ի, -աց) (քողաստիկոս, սխոլաստիկոս) «ուսումնական մարդ, գիտնական»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. σχολαστικός
Մատենագիտություն
H. AG 289; Աճ. ՀԱԲ 289
Էջ 701, սյունակ 1 Էջ 701
ՎԱԶ II ուշ` -ի, -ից «խաղողի վազ, որթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
վազել բայի հիմքից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 293