Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված · Էջ 254 / 552
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 390, սյունակ 1 Էջ 390
ԿԱՐ IV «ցավ, վիշտ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *gʷer- «ծանր»
կապված է նախորդ կար «կարիք» արմատի հետ եւ ծագում է *gʷer- «ծանր» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարի, կարիք, կարեկից, կարեկցութիւն, անկարեկան, անկարեկից, անկարեկիր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ. baire «հոգս, վիշտ, թախիծ» ((՞))
Էջ 390, սյունակ 1 Էջ 390
ԿԱՐԱԳ «կարագ, կոգի»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *karak
Աղբյուր՝ պ. kara
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 543
Էջ 390, սյունակ 1 Էջ 390
ԿԱՐԱԿԻՄ (կերակրիմ, կրակիմ) «փոսատ» (ԲՀ)
Անստույգ (՞)
Աղավաղված եբրայական որեւէ անվան կամ բառի հոգնակի ձեւ
Էջ 390, սյունակ 1 Էջ 390
ԿԱՐ(Ա)ԿԻՆ (-ի, -աց) (կարակն) «հյուսնի մի գործիք. կարկին. կամար»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. καρκίνος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարակնահատ, կարակնաձեւ, կարակնակերտ, կարակնակերտութիւն, կարակնապէս, կարկնաբոլոր
Մատենագիտություն
H. AG 355; Աճ. ՀԱԲ 544
Էջ 390, սյունակ 1 Էջ 390
ԿԱՐԱԿՈՒՄ «տիղմ, ցեխ, տղմուտ, ցեխոտ»
Ծագումն անհայտ է
ծագի իրանական որեւէ կորած բառից (հնդեւրոպական *kel-, *kāl- գույնանիշ արմատից. հմմտ. հ. հնդկ. kalká «կեղտ»)։ Պատահական է նմանությունը թյուրք. qara qum (թրք. kara kum) «սեւ ավազ» կապակցության հետ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. kalká «կեղտ»
թյուրք. qara qum «սեւ ավազ»
Տե՛ս նաեւ
Էջ 390, սյունակ 1 Էջ 390
ԿԱՐԱՆՈՆ «մակեդոնական կանացի մի զգեստ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. καρηνον (թերեւս) «գլուխ»
Եթե գլխաշոր է, ապա, թերեւս, կապ ունի հուն. բառի հետ
Էջ 391, սյունակ 1 Էջ 391
ԿԱՐԱՊԵՏ (-ի, -աց (°)) «առաջնորդող, առաջնընթացիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
փոխառութիւն իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարապետել, կարապետութիւն, կարապետական, կարապետային
Նոր՝
նախակարապետ
Էջ 391, սյունակ 1 Էջ 391
ԿԱՐԱՍ (ուշ՝ -ոյ, -ի) «կարաս», կարաս-«կահույք, կահկարասի»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ուրարտ. xaraci (թերեւս)
Աղբյուր՝ իրան. (՞) (թերեւս)
թերեւս փոխառութիւն ուրարտերենից, որտեղից փոխառուած պետք է լինեն նաեւ ագուլ. xaraci, կուր. xarace, լակ. xarazi: Սակայն հնարաւոր է նաեւ փոխառութիւնը իրանական աղբիւրից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարասի, կարասեկիր, կարասապան, գինեկարաս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. kaláça
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 546; Olsen, NBA 887
Էջ 391, սյունակ 1 Էջ 391
ԿԱՐԱՒԱՆ (կարեւան, ուշ՝ կարուան, քաւրվան) «քարավան»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. kāravān
Աղբյուր՝ մ. պ. kārvān
Աղբյուր՝ պ. kārvān
փոխառութիւն իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կարաւանապետ
Մատենագիտություն
H. AG 167; Աճ. ՀԱԲ 547
Էջ 391, սյունակ 1 Էջ 391
ԿԱՐԱՒԱՆԴ «անակուշտ, կողատակ, գոտկատեղ» կամ «զրահի կապ (գոտի)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. -band (բուն աղբյուրը չի հավաստված)
իրանական աղբիւրից (հմմտ. -վանդ = -band), բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։ Ըստ Փերիխանեանի (МЭСДЯ 59)՝ կարաւանդ < *karan «կողմ, կող» + -band: