Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված · Էջ 254 / 574
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 376, սյունակ 1 Էջ 376
ԿԱՂԱՂ (ներգ. ի կաղաղի) «որջ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gol- «ապաստարան, անասունների ապաստարան» արմատից
Հնարավոր է խաղաղ բառի համեմատությունը սրա հետ՝ կ/խ հերթագայությամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաղաղանք, կաղաղանալ, կաղաղոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. γωλεός «փոս, բույն, որջ»
լիտվ. gu-lis «անկողին. որջ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 492
Էջ 376, սյունակ 1 Էջ 376
ԿԱՂԱՄԱՍ(Ի) (կաղամադի, կաղամահի) «բարդի դողդոջուն»
Փոխառություն
Աղբյուր՝ ուրարտերեն (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
Աճառյանը (ՀԱԲ 2, 492) համարում է փոխառություն ուրարտերենից (խալդերենից), բայց հմմտ. թրակ. (էդոնների ցեղում) kalamín-dar «սոսի, չինարի» (dar «ծառ»):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 492
Էջ 376, սյունակ 1 Էջ 376
ԿԱՂԱՄԱՐ (կաղմար) «թանաքաման»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. καλαμάριον
Մատենագիտություն
H. AG 353; Աճ. ՀԱԲ 493
Էջ 376, սյունակ 1 Էջ 376
ԿԱՂԱՄԲ «կաղամբ, կաղամբաբույս»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ պ. kalam
Աղբյուր՝ պ. karamb
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաղամբավաճառ, կաղամբակուրծ
Նոր՝
կաղամբապուր, ծաղկակաղամբ
Մատենագիտություն
H. AG 162; Աճ. ՀԱԲ 493
Էջ 376, սյունակ 1 Էջ 376
ԿԱՂԱՄԻՏ(Ա) (կաղամբի(ա)) «մի տեսակ խունկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հունարեն (՞)
Փոխառություն հունարենի՞ց:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 493
Էջ 376, սյունակ 1 Էջ 376
ԿԱՂԱՅ(Ա)Թ «եկեղեցի»
Ծագումն անհայտ է (թերեւս)
ԲՀ-ի կահաթ «ժողով(ածու)» բառի մի այլ գրությունը եւ մեկնությունն է: - Ամալյան, ԲՀ 384: ԲՀ-ի կահաթ-ը առնված է աստվածաշնչի Կահաթ հատուկ անվան մեկնությունից:
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 384
Էջ 376, սյունակ 1 Էջ 376
ԿԱՂԱՆԴ -ի, -ից, -աց «ամսամուտ, տարեմուտ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. καλάνδαι < լատ. calendae
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաղանդացույց
Մատենագիտություն
H. AG 354; Աճ. ՀԱԲ 494
Էջ 376, սյունակ 1 Էջ 376
ԿԱՂԱՆԴԻԿՈՆ «ամանոր, կաղանդ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. καλανδικόν
կազմված լատ. calendalis ածականի նմանությամբ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 494
Էջ 376, սյունակ 1 Էջ 376
ԿԱՂԱՆՋԱՆ -նան (ուշ՝ կաղնջան, կաղնջնան, կաղնճնան, կաղնջնան, կաղնշան, կաղնշան, կաղջնան, կաղընշայ, կաղջնայ, կաղընճանա) «իշակաթնուկ (բույս)»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ կաղինջ բուսանվան հետ:
Էջ 376, սյունակ 1 Էջ 376
ԿԱՂԱՊԱՐ -ի (ուշ՝ կաղպար) «կաղապար»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *kalapad < հուն. καλοπόδιον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 494