Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 253 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 214, սյունակ 1 Էջ 214
ԵՂԻՃ (աղիճ, աղիջ, եղինջ, աղինջ, աղինճ)
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *(s)kel- «կտրել» արմատի հետ՝ *klidio- (որպես «կտրող, ծակող»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղիճիկ
Էջ 214, սյունակ 1 Էջ 214
ԵՂԻՍՈՆ
Ստուգաբանություն
Տե՛ս նաեւ
Էջ 214, սյունակ 1 Էջ 214
ԵՂԻՆՁ «փլավ»
Թերեւս արհեստական կազմություն (թերեւս)
արհեստական կազմություն՝ եղ «յուղ» եւ (բր)ինձ բառերից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 20
Էջ 214, սյունակ 1 Էջ 214
ԵՂՒՇՈՅ ««փափուկ» կամ «ողորկ» (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Էջ 214, սյունակ 1 Էջ 214
ԵՂՄՈՆ ««բարձրացած» (ԲՀ «բարձրացեալ». եղիմոն «բարձր արարեալ»)»
Ծագումն անհայտ է
թերեւս Եղիոն (Իլիոն, Տրոյա) հատուկ անվան որեւէ մեկնությունից առնված:
Էջ 214, սյունակ 1 Էջ 214
ԵՂՏԱՄՆ «մի բույս (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Էջ 214, սյունակ 1 Էջ 214
ԵՂԾ «խանգարված, ապականված, ավեր, տձեւ, անկերպարան, պակասավոր, վատ, շինձու, հերքում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el-g- «ոչնչացնել, փչացնել, ապականել» (անմիջական նախաձեւ՝ *el-)
որից, թերեւս՝ *el-g- «խեղճ, աղքատ, պակասավոր», *elk- «քաղցած, վատ»: Իմաստային առումով հեռու է հ.-ե. *selg- «արձակել, նետել, թափել» արմատը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղծ(ան)եմ, եղծումն, եղծանելի, եղծագործ, եղծագործեմ, եղծական, անեղծ, անեղծական, դյուրեղծ, առեղծանել, զեղծ(ան)ել, զեղծիմ, զեղծ(եց)ուցանեմ, զեղծմութիւն, շնորհազեղծ, հայրազեղծ, մարմնազեղծ, ծայրազեղծ
Նոր՝
զեղծում, զեղծարար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. ολλυμι «կործանել, ոչնչացնել, սպանել, քանդել. հեռացնել»
հուն. ολεκω «ոչնչացնել, կործանել»
բրետ. ol «պակասություն, կարիք»
մ. բրետ. el «պակասություն, կարիք»
Էջ 214, սյունակ 1 Էջ 214
ԵՂԿ «գաղջ, գոլ, տաքուկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *leg- «կաթել, կաթ-կաթ հոսել»
Եթե ճիշտ է Աճառյանը (ՀԱԲ 2, 21), որ կապում է լկիլ «հալչել (սառույցի մասին)» բայի հետ, ապա եղկ-ը գալիս է *leg- «կաթել, կաթ-կաթ հոսել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղկացուցանել, եղկութիւն, կիսեղկ
Մատենագիտություն
ՀԱԲ 21
Էջ 215, սյունակ 1 Էջ 215
ԵՂԿԱՅ ««լռություն» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
Էջ 215, սյունակ 1 Էջ 215
ԵՂԿԻԱՆՈՍ «ալկիոն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αλκυών
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 21