Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 253 / 430
ՄՈՒՇՏԱԿ
(-ի, -աց)
«բրդոտ մորթ, սրանից կարված մուշտակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *muštak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մուշտակակար
Նոր՝
մուշտակագործ, մուշտակավաճառ, մուշտակատոր
մուշտակագործ, մուշտակավաճառ, մուշտակատոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
արաբ.
mustaqa: (փոխառություն հայերենից)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 361
ՄՈՒՉԱԼԿԱՅ
«հանձնառություն, պարտավորություն, պարտավորագիր»
Փոխառություն
Աղբյուր՝ թյուրք. mūčelgya
Աղբյուր՝ մոնղոլ. mūčelgya
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 361
ՄՈՒՍԷ
««արջասպ» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է։
ՄՈՒՏԷՐԻԿ
«հսկիչ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. mudarrak
Մատենագիտություն
Ավագյան, ՎԱԲ 220-221
ՄՈՒՏՂԻԶ
««խազմուզ, խաղողի հիւթ» (ԲՀ)»
Անստույգ
Ծագումն անհայտ է։
ՄՈՒՐ
(-ոյ)
«մուր, ճանճախարիթ, սեւ թանաք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *meu-
«խոնաւ, կեղտոտ. հեղուկ, կեղտոտել»
(անմիջական նախաձեւ՝ *mū-tro կամ *mū-to-)
արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մրել,
մրոտել,
մրանալ,
մրագիր,
մրաթաթախ,
մրակերպ,
մրայուն
Նոր՝
մրուր, մրազարկ
մրուր, մրազարկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
muras «տիղմ»
հ. հնդկ.
mūtra- «մէզ»
ավ.
mūθra- «կեղտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 363
ՄՈՒՐՀԱԿ
(-ի, -աց)
«մուրհակ, պարտագիր, դաշնագիր»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *muhrak
Աղբյուր՝ մ. պ. muhrak
«կնիք»
Աղբյուր՝ պ. muhr
«կնիք»
հմմտ. մ. պ., պ. muhr, մ. պ. muhrak «կնիք»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մուրհակագիր
Նոր՝
պարտամուրհակ
պարտամուրհակ
Մատենագիտություն
H. AG 197;
Աճ. ՀԱԲ 364
ՄՈՒՐՃ
III
(բբ)
«ձեռքի երակ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *men-
«հեռացնել, տեղից շարժել»
Եթե ճիշտ է, ապա թերեւս կարող է ծագել հնդեւրոպական *men- «հեռացնել, տեղից շարժել» (՞) արմատից։
ՄՌԱՅԼ
(-ի)
(մառայլ)
«մութ, մռայլ, մթութիւն, խավար, աչքի բիժ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mer-
«առկայծել»
(անմիջական նախաձեւ՝ *mṛ-no-)
արմատից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մռայլություն,
մռայլեցուցանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
մայր
հայ.
մառն ((*mr-io-))
հուն.
μορτός «մթին, մթագույն»
հ. սլավ.
mryj «մշուշոտ, մռայլ»
հ. սլավ.
merknoti «մթնել»
ՄՌԶԳԱՅԼԻԼ
«ագահաբար ուտել»
Ծագումն անհայտ է (թերեւս)
գայլ բառից կազմված ձեւ, բայց անբացատրելի է մռ- բաղադրիչը։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։