Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 2894 բառահոդված (էջ 252/290)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 693, սյունակ 1 Էջ 693
ՍՏԱՆԱԼ «հաստատել, ստեղծել, ձեռք բերել, ստանալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *stā- «կանգնել, դնել, կանգնեցնել»
Բնիկ հնդեւրոպական՝ *stā- «կանգնել, դնել, կանգնեցնել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստացուած, ստացիլ, անստացութիւն, անստացուած, գործաստացիկ
Նոր՝
ստացագիր, ստացական
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. tisthati «կանգնել, ոտքի վրա մնալ»
լատ. stō «կանգնել»
լիտ. statāu «զետեղել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 269-270
Էջ 693, սյունակ 1 Էջ 693
ՍՏԱՔՏԻԿԷ (-ի, -ից) (ստատկէ) «ստաշխ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. στακτική
Մատենագիտություն
H. AG 381; Աճ. ՀԱԲ 270
Էջ 694, սյունակ 1 Էջ 694
ՍՏԵՂՆ (-ան, -ունք, -անց) «ցողուն, ծիլ, բողբոջ, շերտ, ծխի սյուն, մաս, հատված, ստեղն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *stel- «դնել, կանգնեցնել» (անմիջական նախաձեւ՝ *stel-no-(n)-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստեղնիկ, ստեղնաւոր, ստեղնածիգ, ստեղնաշիտակ, ստեղնաչափութիւն, ստեղի, բիւրաստեղն, գեղեցկաստեղն
Նոր՝
ստեղնաշար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. στάλιξ «սյուն»
հ. վ. գ. stollo «նեցուկ, պատվանդան»
Մատենագիտություն
H. AG 492; Աճ. ՀԱԲ 272
Էջ 694, սյունակ 1 Էջ 694
ՍՏԵՊՂԻՆ (ստեպտին, ստեփղին) «ստեպղին, գազար»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. σταφυλίνος
Մատենագիտություն
H. AG 381; Աճ. ՀԱԲ 272
Էջ 694, սյունակ 1 Էջ 694
ՍՏԵՐՋ (ստերջ, ըստերջ) «չբեր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ster- «ստերջ, ամուլ» (անմիջական նախաձեւ՝ *sterdhio- (*sterdh-))
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. stari- «չբեր (ստերջ) կով»
հուն. στεῖρα «չբեր, ստերջ»
Մատենագիտություն
H. AG 492; Աճ. ՀԱԲ 272
Էջ 694, սյունակ 1 Էջ 694
ՍՏԵՒ «անասունի (մանավանդ ուղտի) մազ, բուրդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *stu- «խտանալ, գնդվել» (անմիջական նախաձեւ՝ *steuo-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստեւեղեն, ստեւագիսակ, խոզանստեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. stu-pa, stu-ka «մազափունջ»
հուն. στύππειον «խծուծի կապ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 273
Էջ 694, սյունակ 1 Էջ 694
ՍՏԵՃ (ստեծ) «ոստայնանկի մի գործիք (կարճ ձող, որով շրջում են ստորին կամ ամրացնում գործվածքը)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)teig- «ծակել, խոցել» (անմիջական նախաձեւ՝ *steig'-)
Հայերենում հավանաբար տեղի է ունեցել *steig'- «ծակել, խոցել» եւ *steg- «ձող, մահակ, նետ» ձեւերի խառնում, ինչպես գերմանական լեզուներում, բայց *g-ի քմայնացած տարբերակով:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. tejana-m «սուր ծայր, նետի ծայր, եղեգնափայտ»
ավ. taēya- «նետ» (մ. պ. *tēy (>հայ. տեգ))
գ. stechen «խփել»
Էջ 694, սյունակ 1 Էջ 694
ՍՏԵՊ -ոյ, -ի, -աց «շտապում, փույթ, ստիպում, հաճախ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *steib- «սեղմ(վ)ել» (անմիջական նախաձեւ՝ *steib-' *steib(n)-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստիպել
Նոր՝
ստիպողական, ստիպողականութիւն, ստիպողութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. στείβω «կոխոտել, տրորել»
լատ. stipo «սեղմել, խտացնել, դիզել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 273; Pok. IEW 646-648
Էջ 694, սյունակ 1 Էջ 694
ՍՏԻ I (ստու) «կարգ, պատշաճություն»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անստի
Էջ 694, սյունակ 1 Էջ 694
ՍՏԻ II «թավ, մազոտ» (քբ)
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
Հավանաբար կապ ունի բնիկ հնդեւրոպական ստեւ «անասունի մազ» բառի հետ (տե՛ս):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 274
Տե՛ս նաեւ