Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«բաղ» որոնման արդյունք՝ 3993 բառահոդված · Էջ 252 / 400
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 524, սյունակ 1 Էջ 524
ՄԵՔ (սեռ. մեր, -ո, տր. մեզ, հայց. զմեզ, բցռ. ի մեզ, գործ. մեօք) «մենք»
Բնիկ հնդեւրոպական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մերազգեայ, մերազնեայ, մերովի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. պրուս. mes
լատվ. mēs
ռուս. мы «մենք»
Մատենագիտություն
H. AG 474; Աճ. ՀԱԲ 309-310
Էջ 524, սյունակ 1 Էջ 524
ՄԵՔԵՆԱՅ (-ի) (մենքանայ) «գործիք, մեքենա»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μηχανή
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեքենայել, մեքենայագործ, մեքենաւոր
Նոր՝
մեքենաբար, մեքենագէտ, մեքենագործ
Մատենագիտություն
H. AG 365; Աճ. ՀԱԲ 310
Էջ 525, սյունակ 1 Էջ 525
ՄԷԳ (-ի, -աց, այլեւ -ով) «մեգ, մառախուղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *meigh- «մշուշապատ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
միգախառն, միգապատել, միգապատ, շոգիամէգ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. mēghá «ամպ»
հ. հնդկ. mih «մշուշ»
հուն. ómíxlē
լիտվ. miglà
ռուս. mglá «մեգ, մշուշ, մառախուղ»
Մատենագիտություն
H. AG 474; Աճ. ՀԱԲ 311
Էջ 525, սյունակ 1 Էջ 525
ՄԷԶ (միզ) «մեզ, շեռ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *meig'h «մեզ, միզել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
միզել, միզուկ, միզարձակ, միզագըրառ, մէզմուղ, դժուարամէզ
Նոր՝
միզանցք, միզանցքային, միզափամփուշտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. mēhati «միզում է»
հուն. ómixéō «միզել»
հ. անգլ. mīgan «միզել»
Մատենագիտություն
H. AG 474; Աճ. ՀԱԲ 312
Էջ 525, սյունակ 1 Էջ 525
ՄԷՋ -ոյ, ուշ նաեւ՝ -ի, -աց «մեջ, մեջք, կես, արգանդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *me(i)dhio- «միջին» հիմքից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
միջամուխ, միջամուտ, միջապատ, միջավայր, միջատ, միջին, միջնանիւ, միջնաշխարհ, միջնորդ, միջոց, միջնաբերդ, միջագետք, բերդամէջ, բանակամէջ, թիկնամէջք, երկնամիջուկ, գետամէջք, աշխարհամէջ, փողոցամէջ, քաղաքամէջ
Նոր՝
միջազգային, միջամասնիկ, միջամասնիկաւոր, միջամտել, միջամտութիւն, միջանկեալ, միջանցք, միջարկութիւն, միջնադար, միջնորդաբար, անմիջական, անմիջապէս, ընդմիջում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. mádhyas
հուն. mésos
լատ. medius
գոթ. midjis
Մատենագիտություն
H. AG 474; Աճ. ՀԱԲ 313
Էջ 525, սյունակ 1 Էջ 525
ՄԷՍ (մես) «մոտ, կից, սովոր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *meit- «կապել, միացնել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեսիլ, մեսութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. mitra- «բարեկամ, ընկեր, դաշնակից»
ավ. mit «կցել, մերձենալ»
հ. պ. Miθra «դիցանուն՝ Միհր»
հուն. mítra «գոտի, գլխակապ»
Էջ 525, սյունակ 1 Էջ 525
ՄԷՏ «(կշեռքի) միջնակետ, սլաք, նժար, ծանրություն, հակում, միտում, նվազագույն կշիռ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մետել, միտութիւն, մետական, դիտամետ, հավամետ, զուգամետ
Նոր՝
միտումնաւոր
Էջ 526, սյունակ 1 Էջ 526
ՄԹԵՐ (-ի, -ից) «մթերք, հավաքված բան, կույտ, շտեմարան»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մթերել, մթերածոյ, մթերանոց, մթերումն, բազմամթեր
Նոր՝
ռազմամթերք
Էջ 526, սյունակ 1 Էջ 526
ՄԺԵԽ (-աց, -ունք) (մժիխ, մժիդ, մժիկ, մժղիկ, մժղուկ, մժեղն, մեզեխ, մնշեխ, մնճղեխ, մժղեխկ) «մժեղ»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *muso- «մծակ, ճանճ» (անմիջական նախաձեւ՝ *mu-) բնաձայնական արմատից
բնաձայնութիւնը պահպանած հնդեւրոպական բնաձայնական արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մժղուկ, մժղիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. մուն
ալբ. mu-ze (mi-ze)
հուն. μυΐα
հ. վ. գ. mucca «մծակ»
Էջ 526, սյունակ 1 Էջ 526
ՄԻ II (-ոյ, այլեւ՝ -ոջ, -ում, -ոջէ) «մի, մեկ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sem- «մի, միասին» (անմիջական նախաձեւ՝ *smio-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
միաբան, միագործ, միագունդ, միալար, միամիտ, միանալ, միասին, միաւոր, միանգամայն, միակողմանի, մետասան, մեկուսի, մեկողմանի, մեկին, մեկին, մեկն, մեկնել, մեկնոց, միակ, մեկ, միայն, միայնանալ, միայնակ, միայնակեաց, մենաւոր, մենաստան, մենանալ, մենութիւն, միմեանց, միմեանցասէր, միւս
Նոր՝
միակին, միահատուռ, միանձնուհի, միացում, մեկնակետ, մենաշնորհ, մենավաճառ, մենավաճառութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. μία ((իգ))
Մատենագիտություն
H. AG 474; Աճ. ՀԱԲ 317-318