Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված
· Էջ 252 / 574
ԿԱԽԱՐԴԱՍԱՐ
(-ի, -աց)
«կախարդ, կախարդական»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *kaxvardasara
հմմտ. *kaxvarda > հայ. կախարդ եւ sara «գլուխ»
Մատենագիտություն
H. AG 236;
Աճ. ՀԱԲ 487
ԿԱԽՈՍ
«կարոս, մաղադանոս»
Ծագումն անհայտ է
ԿԱԽՐԱՀԱՆ
(կահրա «բռնի, իզուր»)
«վայրահաչություն»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրան. (՞)
(թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
ԿԱԾԱՆ
(-ի, -աց)
«նեղ անցք, նեղ ճանապարհ, արահետ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'ā-g'-
«գնալ, գալ»
«գնալ, գալ» արմատից: հմմտ. մակեդ. gaz, սերբախորվ. gȁz «անցահուն», սլովեն. gâz «ձյան մեջ բացվող արահետ», այլեւ հ. հնդկ. gātá, հուն. γαδος «ուղի, ճանապարհ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կածանել,
կածնել,
նրբակածան
Զուգաբանություններ այլ լեզուներում
մակեդ.
gaz
սերբախորվ.
gȁz «անցահուն»
սլովեն.
gâz «ձյան մեջ բացվող արահետ»
հ. հնդկ.
gātá
հուն.
γαδος «ուղի, ճանապարհ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 487
ԿԱԾԱՆՔ
«կանացի մի զարդ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա *geng'- (*geng-) «գունդ» բառի ոչ ռնգային ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կածնել
ԿԱԾԵԼ
(կայծել)
«գրել, գծել, դրոշմել»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կածին
ԿԱԿԱԶ
«կակազ, ընդհատախոս, բոթով»
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *gang-
Բնաձայնական կրկնավոր կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կակազել,
կակազոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
гугня «կակազ»
հ. հնդկ.
gúñjati «բզզում է»
հ. հնդկ.
gañja «արհամարհանք, ծաղր»
հուն.
γογγυζω «բրթմնջալ»
Մատենագիտություն
Pok. IEW 352
ԿԱԿԱՆ
«լաց, ողբ, ճչոց»
Բնաձայն
Բնաձայնական կրկնավոր կազմություն (հմմտ. կակազ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կականել,
կականաբարձ,
կականումն,
կականաւոր,
մեծակական
Տե՛ս նաեւ
ԿԱԿԱՉ
I
(կակաջ)
«կարկաչ»
Բնաձայն
Բնաձայնական կրկնավոր կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կակաչել,
կակաչին,
կակաչուն
ԿԱԿԺԻՐԱԿ
(կակծիրակ, կակճիրակ, ծակժիրակ, կաճկիրակ, հակժիրակ, հաճկիրակ)
«սինեմաքի, աճալ (բոյս)»
(բուսաբանություն)
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական kāk-zīrak
Աղբյուր՝ պ. kāž(i)ra
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 489
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։