Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 252 / 919
ԵՂ
(եղանիլ, կտր. եղե)
««լինել, գոյանալ», եղ «գոյություն, եղած բան», այլեւ յեղ-, յաղ-»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el-
«քշել, շարժել, շարժվել, գնալ»
հետեւելով Մեյեին, համեմատում է հուն. πελομαι բայի հետ եւ միացնում է *kuel- «պտտել, շրջել» արմատին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղանիլ,
եղումն,
եղական,
եղելութիւն,
եղուտ,
եղանակ,
եղոցել,
եղան,
անեղ,
մակեղուս,
յեղուլ,
յեղութիւն,
յեղումն,
յեղափոխ,
յեղաշրջել,
յեղադարձել,
յեղական,
յեղակագույն,
յեղանակ,
յեղանակել,
յեղինակաւոր,
յեղակարծ,
եղակարծ,
աղեկարծ,
յաղակարծ,
երագայեղ,
դիւրայեղ,
խելայեղ,
ծայրայեղ,
եղեղել,
յեղեղեանիս,
յեղեղուկ,
յեղյեղուկք,
յեղյեղումն,
անյեղելի,
յաղթադարձիլ,
յաղակարծ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ελαύνω «քշել, շարժել»
հ. իռլ.
luid «գնում էր»
Մատենագիտություն
Pok. IEW 306;
Աճ. ՀԱԲ 14;
Աճ. ՀԱԲ 394
ԵՂԱՄ
(եղամ)
«տաճարի նախասրահ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αιλαμ < եբր. ailam
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 14
ԵՂԱՏ(Է)
«եղնի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ελάτη
Մատենագիտություն
H. AG 347;
Աճ. ՀԱԲ 15
ԵՂԱՐ
I
«կին, կին-ամուսին, ամուսնացած կին»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *seue- անդրադարձ դերանվան հետ եւ պատկանի *-l ածանցով կազմված ցեղակցական անունների խմբին:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
քոյր
հայ.
քենի
հայ.
քեռի
ԵՂԱՐ
II
(ուշ՝ եղեր)
«ողբ, լաց, կոծ»
Ստուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղարամայր,
եղերամայր,
եղամայր,
եղերական,
եղերերգ
ԵՂԵՐ
«բերգութիւն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *lā-
«բնաձայնական»
(անմիջական նախաձեւ՝ *lā-ro-)
բնաձայնական արմատից. գուցէ նաեւ հայ. լամ։ Աւելի քիչ հաւանական է կապը հնդեւրոպական *el- բնաձայնական արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղերերգակ,
եղերերգական,
եղերերգու,
եղերերգ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
lamentum «լաց, կոծ, ողբ»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 62-63
ԵՂԲԱՅՐ
(-աւր, -արք, -արգ)
«եղբայր, արենակից, կրոնաւոր, ընկեր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *bhrāter-
«եղբայր»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղբայրութիւն,
եղբայրասէր,
եղբայրատեաց,
եղբաւրորդի,
մաւրեղբայր,
արքայեղբայր,
հարսնեղբայր,
տեառնեղբայր,
ժողովեղբայր,
եղբայրագիր,
եղբայրազուրկ,
եղբայրակից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հինդկ.
bhrātar
աւ.
brātar «եղբայր»
հուն.
φρᾱτηρ «ֆրակտրիայի անդամ»
լատ.
frater
գոթ.
brōþar
հ. սլ.
bratrъ
քոխ. Ա
pracar
Բ
procer «եղբայր»
Մատենագիտություն
H. AG 441;
Աճ. ՀԱԲ 15-16
ԵՂԵԱՄՆ
(-ան)
«եղեամ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el-
«գունանիշ»
սկզբնական «փայլուն» > «սպիտակ» իմաստի անցումով
այդ իմաստն առկա է ծառանունների, կենդանական անունների մէջ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղեմնախառն,
եղեմնախար,
եղեմնապատ,
եղեմնածին
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
olor «կարապ» (<*«սպիտակ»)
ԵՂԵԲՈՐՈՍ
(եղբորոս, ղեբերոս, ղեբորոս, եբորոս, եբուրոս սխալմամբ` եղդորոս)
«մի բոյս` դանձլամեր, խարբախ, քրիստոսածաղիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ελλέβορος
Մատենագիտություն
H. AG 348;
Աճ. ՀԱԲ 17
ԵՂԵՂ-Ք
«աղոթք»
Անստույգ
ԲՀ` հյց. ձեւով։ Կապ ունի՞ արդեօք աղաւթ-ք բառի արմատի հետ։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։