Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
«տի» որոնման արդյունք՝ 2894 բառահոդված
· Էջ 251 / 290
ՍՈՒՆԿՆ
-ո
(սունգն)
«սունկ, սնկանման պալար, այտուց»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *spongos-
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σπόγγος «սպունգ» (հայ-հունական զուգաբանություն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 251-252
ՍՈՒՏ
(-ո, ուշ՝ -ի)
«սուտ, կեղծ, ստություն, կեղծիք, սուտ տեղը, ստորեն, կեղծորեն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *psudo-
«սուտ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստել,
սոտակ,
սուտակասպաս,
ստապատում,
ստաբան,
ստախոս,
երդմնասուտ,
սուտմուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ψεύδος «սուտ» (հայ-հունական զուգաբանություն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 253
ՍՈՒՐ
(-ո)
«թուր, սուր, բահի բերան, սուր, հատու, արագ, անմիջապես, կծու»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k'ō-
«սրել»
(անմիջական նախաձեւ՝ *kō-ro-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սրել,
սրանալ,
սրաբերան,
սրաթեւ,
սրածայր,
սուրակոխ,
քաջասուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
çū-la «նիզակ»
ավ.
saēni «սուր ծայր, գագաթ»
լատ.
cōs «հեսան, սրոց»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 254
ՍՈՒՐԲ
(-ո)
«մաքուր, անարատ, սուրբ, սրբազան, նվիրական»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k'ubro-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սրբել,
սրբանալ,
սրբամատույց,
սրբազան,
սրբիչ,
սրբագրել,
սրբապիղծ,
սրբատեղի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
çubhrá- «փայլուն, պայծառ, գեղեցիկ» (հայ-հնդկական զուգաբանություն)
Մատենագիտություն
H. AG 492;
Աճ. ՀԱԲ 256
ՍՈՒՓԱՐ
«նետի հակառակ՝ լարին դիպչող ծայրը»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պրս. sūfār
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 257
ՍՈՒՖ
«ընտիր բրդյա գործվածք»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ պրս. sūf
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 257
ՍՊԱՌՆԱԼ
«վախեցնել, հանդիմանել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sp(h)er-
«թափահարել, ոտքով խփել»
Բնիկ հնդեւրոպական՝ *sp(h)er- «թափահարել, ոտքով խփել» արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sphurati- «ոտքով հրել, կոխոտել»
ավ.
sparaiti «ոտքով կոխոտել»
լատ.
sperno «ոտքի տակ առնել, վանել, նախատել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 261
ՍՈՒՆ(Ձ)
(սոիճ)
«մրմունջ, փսփսոց, երգ, լկտի երգ»
Բնաձայն
Բնաձայնական կազմություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սոնչանք,
սոնջանք,
եռասոնչ,
եռասոտիչ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 267
ՍՏԱԴԻՈՆ
(ստադ(ի)ն, ստատին)
«ստադիոն, մրցանակ, երկարության մի չափ (184, 97 մ), բազմություն»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. στάδιον
Մատենագիտություն
H. AG 381;
Աճ. ՀԱԲ 268
ՍՏԱՀԱԿ
«ստահակ, ըմբոստ, անբարեխառն»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրան. *stāhak
հմմտ. մ. պ. vistāxv «վստահ», պ. gustox «հանդուգն, լկտի», հայ. (<իրան.) վստահ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 268;
Ջահ. ՀԼՊ 544
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։