Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 250 / 430
ՄՇԴԵՀ
«մի տեսակ զենք»
Ծագումն անհայտ է (՞)
ՄՇՆԻԼ
«ակնապիշ նայել»
Ստուգաբանություն
Եթե կապ ունի աշնուլ բայի հետ, ապա հնարաւոր է արեւմտակովկասեան ծագումը
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 602
Տե՛ս նաեւ
ՄՈԳ
(-ու, -ի, -աց, հգն. -եան (ուշ՝ մով))
«մոգ, քուրմ, աստղագուշակ, կախարդ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. moyu
Փոխառություն իրանական աղբյուրից: հմմտ. մ. պ. moyu: Սրանից բաղադրուած է moypet (>հայ. մոգպետ), որ առկա է նաեւ ուշ շրջանի movpetān movpet, mōbedān mōbed (> հայ. մովպետան մովպետ, մութիստան, մութիտ) կազմություններում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոգել,
մոգութիւն,
մոգակրօնիկ,
չարամոգական
ՄՈԽԻՐ
(-ոյ)
«մոխիր»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ մոճիր (մոճիր) «մոխիր» բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոխրել,
մոխրակոյտ,
մոխրանոց,
մոխրապաշտութիւն,
մոխրատարած,
մոխրացան,
մոխրոց,
կրակամոխիր
Նոր՝
մոխրաման
մոխրաման
Տե՛ս նաեւ
ՄՈՒՍՈՒ
II
(մոդոսի)
«շոշափումն»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ:
ՄՈՂ
«ծուռ, ծուռումուռ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mel-
«վրիպել, ձախողել, խաբել»
(անմիջական նախաձեւ՝ *mol- (*mel-))
Կապուած է մոլոր, մոլար բառերի հետ՝ լ-ղ հերթագայութեամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղամող
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
mairya- «խաբեական, սուտ»
հայ.
մեղ-ք, մոլոր, մոլար
մ. իռլ.
mell «մոլորութիւն սխալ»
լիտ.
mēlas «սուտ»
Տե՛ս նաեւ
ՄՈՂԵՍ
(մողեզ, մոդիզ, մոսղես, մուզեզ, մուղիզ, մուղուզ, մայլաղեզ)
«մողես»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mel-
«մանրել, փշրել, փշուր; գոյնանիշ (մթին, կեղտոտ գոյնէր նշանակող)»
(անմիջական նախաձեւ՝ *mel-, *mol-)
կամ համեմատւում է յատկապէս *mel- «մանրել, փշրել, փշուր» արմատից ծագող հ. վ. գ. moll, molle «սալամանդր», հայ. մլուկ բառերի (Pok. IEW), կամ միեւնոյն գ. բառերի հետ միասին գոյնանիշ (մթին, կեղտոտ գոյնէր նշանակող) *mel-, *mol- արմատի հետ։ Աճառեանը (ՀԱԲ 3, 342) փոխառեալ է համարում մ. պ. մի ձեւից՝ նկատի ունենալով պ. mālūs (mālōs) «կանաչ մողես» բառ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
moll, molle «սալամանդր»
հայ.
մլուկ
պ.
mālūs (mālōs) «կանաչ մողես»
Մատենագիտություն
Pok. IEW None;
Աճ. ՀԱԲ 342
ՄՈՂԻ
(մոշի)
«սկզբից, ի սկզբանէ»
(ԲՀ)
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *mel-
«յայտնուել, երեւան գալ»
Ծագումն անհայտ է։ Հազիւ թե կապ ունենայ հնդեւրոպական *mel- «յայտնուել, երեւան գալ» արմատի հետ։
ՄՈՄԱՍԹԻ
«ժառանգ»
(ԲՀ)
Անստույգ
Անստոյգ բառ։ Ծագումն անհայտ է։
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։