Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 2894 բառահոդված (էջ 25/290)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 85, սյունակ 1 Էջ 85
ԱՐԱՏ I (-ոյ, ուշ՝ -ուէ, -աւ) «արատ, պակասություն, բիծ, կեղտի նշան, վնաս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *arəd- *g' > ծ եւ տ արտացոլմամբ
արած-ի տարբերակը՝ *g' > ծ եւ տ արտացոլմամբ, ինչպէս *bhrg' - > բարդի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արատաւոր, արատել, անարատ, անարատութիւն
Էջ 85, սյունակ 1 Էջ 85
ԱՐԱՑ «հայկական տոմարի 6-րդ ամիս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կազմված է ինչ-որ ար- արմատից՝ հգն. սեռ. -աց վերջավորությամբ: Կասկածելի է կապը ուրարտական Araza դիցանվան հետ
Էջ 85, սյունակ 1 Էջ 85
ԱՐԱՒՇ (զարաւշ՞) «մի թռչուն»
Ստուգաբանություն (անստույգ)
Եթե բուն ձեւը արաւշ-ն է, կարող է կապված լինել *tr-nv սկսվող հնդեւրոպական բնաձայնական որեւէ արմատի հետ (հմմտ. արտոյտ), զ-ով սկսվելու դեպքում՝ կարող է փոխառյալ լինել
Տե՛ս նաեւ
Էջ 85, սյունակ 1 Էջ 85
ԱՐԱՒՍ I «ջրային մի թռչուն՝ otis tarda»
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *tr-nv (անմիջական նախաձեւ՝ *trəu-k-) բնաձայնական մի արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τρυγων
«տատրակ» (τρυζω «ղունղունալ»)
կիմր.
trydw
«կեռնեխ»
հայ.
արտոյտ
Տե՛ս նաեւ
Էջ 85, սյունակ 1 Էջ 85
ԱՐԱՒՍ II «խոպան, կորդ հող»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)ter- «կոշտ, կարծր, պինդ» (անմիջական նախաձեւ՝ *trəuk-)
Բաղադրութիւն՝ արաւսախոտ (եթե ոչ՝ արաւս «մի թռչուն» բառից)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արաւսախոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խոլ.
trūga
«անհարթ դարձնել, գգգզել»
Էջ 85, սյունակ 1 Էջ 85
ԱՐԱՒՏ «արոտ, արածելու խոտ եւ դաշտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ter- «տորորել, շփել, շփելով մաշել, ծակել» (անմիջական նախաձեւ՝ *trəg'-) *g'-ի տ արտացոլմամբ (հմմտ. *ag'ro- > արտ, *g'əlou-> տալ «տագերկին» եւ այլն) եւ ւ-ի ներմուծմամբ (ա-ի երկբարբառացմամբ)
ւ-ի ներմուծմամբ (ա-ի երկբարբառացմամբ, ինչպես՝ մաւտ (մատչիլ) եւ յաւտ (յատանել) բառերում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արաւտակից, արաւտական, արաւտատեղի, արաւտաբոյծ, արաւտանալ, խաշնարաւտ, պաճարարաւտ, պարարտարաւտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τρωφω
«ուտել (հում բան), կրծել»
թոխ. ԱԲ
trāsk
«որոճալ»
հայ.
արածել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 349
Տե՛ս նաեւ
Էջ 85, սյունակ 1 Էջ 85
ԱՐԱՒՐ I -ոյ (ուշ՝ հարաւր) «հողը վարելու գործիք՝ արոր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *arə- «վարել» (անմիջական նախաձեւ՝ *arətrom-) *-trom գործիքանիշ ածանցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արաւրադիր, արաւրադրել, արաւրածիգ, արաւրավար, արաւրել, կրկնարաւր, երեքնարաւր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
άρατρον
լատ.
aratrum
մ. հոլ.
arathar
«արոր, գութան»
Մատենագիտություն
H. AG 423; Աճ. ՀԱԲ 350
Էջ 85, սյունակ 1 Էջ 85
ԱՐԱՒՐ II «բաղանման մի թռչուն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *er-/or- «մեծ թռչուն(՞)» թռչնանիշ արմատ
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *er-/or- թռչնանիշ («մեծ թռչուն(՞)») արմատի հետ, որտեղից ծագում են հայ. որոր, ուրուր, հուն. ώρνις «թռչուն» բառերը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արօրիկ, ճշնարօր, արօրկերեն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
որոր
հայ.
ուրուր
հուն.
ώρνις
«թռչուն»
Տե՛ս նաեւ
Էջ 86, սյունակ 1 Էջ 86
ԱՐԲ «գինարբուք», արբ- «խմել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *srebh- «ծծել, կլանել» (անմիջական նախաձեւ՝ *srbh-` *srebh-, *srobh-)
Բաղադրություններ` արբանել (լրացնում է ըմպել բայի պակասավոր ժամանակները` արբի, ա՛րբ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արբանել, արբենալ, արբիլ, արբեցութիւն, գինարբուք, գինարբու, ջրարբիլ, դառնարբոյց, հարբեցութիւն, հարբել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ροφάω
լատ.
sorbeō
«ագահորեն ծծել, կլանել»
լիտվ.
sribli
«մեծ կում անել, խապշտել»
Մատենագիտություն
H. AG 423; Աճ. ՀԱԲ 299
Էջ 86, սյունակ 1 Էջ 86
ԱՐԲԱՆԵԱԿ (-ի, -աց) «ծառա, սպասավոր, օգնական, հետնորդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *orbho- «որբ, երեխա, ծառա, սպասավոր» (անմիջական նախաձեւ՝ *orbhəni- (+ ակ) *orbho-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արբանեկել, արբանեկութիւն, արբանեկակից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
όρφανός
«որբ»
գոթ.
arbaits
«աշխատանք»
ռուս.
раб, работа, ребенок
Մատենագիտություն
H. AG 423; Աճ. ՀԱԲ 299