Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 665 բառահոդված (էջ 25/67)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 359, սյունակ 1 Էջ 359
ԾԱՆԱՐՏԱԿ -ի, -աց «համախոսական, խմբակցում»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ձեւը կարծես իրանական է, բայց ծ-ն հատուկ չէ արեւմտաիրանական լեզուներին. միւս կողմից՝ հազիվ թե կապ ունենայ հայ. ծան- արմատի հետ:
Էջ 360, սյունակ 1 Էջ 360
ԾԱՐԲ «մի տեսակ օձ, ծարաւահարոյց օձ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կապ ունի՞ ծարաւ բառի հետ։
Տե՛ս նաեւ
Էջ 362, սյունակ 1 Էջ 362
ԾԷՍ (-ի) «ծես, արարողություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. cesi «կարգ, ծես»
հնարավոր է, որ հայերենը եւ վրացերենը ծագում են մի երրորդ աղբյուրից` թերեւս ուրարտերենից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծիսական, ծիսակատարություն
Էջ 366, սյունակ 1 Էջ 366
ԾՈՄ (ուշ՝ -ոյ) «պաս (պահք), պասի (պահքի) տեսակ (օրը մեկ անգամ ուտելը)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. sōm(ā)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծոմել, ծոմական, ծոմապահք, ծոմապահություն, ծոմագան
Մատենագիտություն
H. AG 306; Աճ. ՀԱԲ 467
Էջ 369, սյունակ 1 Էջ 369
ԾՐԱՐ (-ի, -ի) «կապոց, փաթեթ, քսակ, ծրար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. sərārā «քսակ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծրարել, ծրարոց, ծրարասէր, ամպածրար, վերմակածրար
Մատենագիտություն
H. AG 306; Աճ. ՀԱԲ 475
Էջ 372, սյունակ 1 Էջ 372
ԿԱԹՈՂԻԿՈՍ (-ի, -աց, -ունք) (կաթաղիկոս, կաթուղիկոս) «կաթողիկոս, հայրապետ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. καθολικός «ընդհանրական»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաթողիկոսական, կաթողիկոսարան
Մատենագիտություն
H. AG 353
Էջ 376, սյունակ 1 Էջ 376
ԿԱՂԱՄԻՏ(Ա) (կաղամբի(ա)) «մի տեսակ խունկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հունարեն
Փոխառություն հունարենի՞ց:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 493
Էջ 378, սյունակ 1 Էջ 378
ԿԱՄԱՄ ««մի տեսակ ձի» (թերեւս ձիու հատուկ անուն)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ
Էջ 378, սյունակ 1 Էջ 378
ԿԱՄԱՍ «մի տեսակ վերնազգեստ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. կամասօն (καμάσιον)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մազեկամաս
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 500
Էջ 378, սյունակ 1 Էջ 378
ԿԱՄԱՐ II (-ի, -աց) «շենքի կամար»
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կամարանի, կամարակապ, կամարաձեւ, կամարակից, կամարապատ, կամարազարդ, լուսակամար, միջակամար, երկնակամար, կամարաշէն