Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
-ԱՅՔ
«իշխանայք, աշխարհայք, ագոնիստայք, արդե(ս)տայք, հերեսիո(վ)տայք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀγωνισταί
«մարտիկներ»
փոխատու լեզու՝ հուն. ἀθληταί
«աթլետներ, ըմբիշներ»
փոխատու լեզու՝ հուն. αἱρησιῶται
«հերետիկոսներ»
փոխատու լեզու՝ ասոր. -ā
«status emphaticus»
Այս ածանցի մէջ միաւորուող ձեւերը կազմուած են -այ տարրից՝ -ք հոգնակերտով, ընդ որում -այ-ը հաւանաբար գալիս է տարբեր աղբիւրներից. 1) եպիկուրայք, պիւթագորայք ձեւերում -այ-ը գալիս է Եպիկուր, Պիւթագոր(աս) հատուկ անունների սեռական-տրականի ձեւից (Եպիկուր, -այ, -այ-ք). 2) ագոնիստայք, արդե(ս)տայք, հերեսիո(վ)տայք ձեւերում այն գալիս է հունական այ-ով հոգնակի ձեւերից. 3) իրանական փոխառյալ հիմքերով աշխարհայք, իշխանայք ձեւերում թերեւս պահպանուել է հիմքային -ա-ով ձեւը (հմմտ. աշխարհ-ա-ց, իշխան-ա-ց, այլեւ զճանապարհայն). 4) ասորական փոխառյալ հիմքերով խանութայք, հռիտորայք, պրակտատայք ձեւերում հաւանաբար ասոր. -ā-ն հայերենի համար սովորական յ-ի յաւելումով եւ -այք-ի համաբանական տարածմամբ: Հնարաւոր է, թերեւս, մի շարք ձեւերի համար ենթադրել կանայք ձեւի համաբանական ազդեցութիւնը: Նկատի ունենալով հայերենի շեշտի բնոյթը՝ շեշտահաջորդ վանկերի անկումով՝ պատահական պետք է համարել եւ ձագումնաբանօրէն չմեկնել նմանութիւնը հուն. α-ով հիմքերի հոգն. ուղղ. θεαί «աստուածուհիներ» ձեւի հոգնակիի հետ: Պատահական պետք է համարել նաեւ -այ-ի նմանութիւնը միջ. պրսկ. -āy ածանցի հետ՝ հակառակ Գրեպինի կարծիքի:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իշխանայք,
աշխարհայք,
ագոնիստայք,
արդե(ս)տայք,
հերեսիո(վ)տայք,
եպիկուրայք,
պիւթագորայք,
խանութայք,
հռիտորայք,
պրակտատայք,
կանայք
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
deae
Մատենագիտություն
Greppin 1975, 66
-ԱՆԴ
(ն) (տե՛ս -անդ)
(արգանդ (հմմտ. արգ-ա-հատել) եռանդն)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ti-
նախորդող *-n- տարրով
Ծագում է հ.-ե. *-ti- ածանցից՝ նախորդող *-n- տարրով եւ եռանդն-ի դեպքում՝ ածած ն-ով:
Տե՛ս նաեւ
-ԱՏ
II
«ականջատ, խրամատ, միջատ, ունջատ, պնջատ, փայտատ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հատ-անել բայի արմատից՝ h-ի անկումով (հմմտ. բնահատ. բրբռ. քնատ)։ Վերջինիս աղբիւրն էլ ամենայն հաւանականութեամբ խեթ. hattai- «հատել, կտրել, ծակել, պատռել» բայի արմատն է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ականջատ,
խրամատ,
միջատ,
ունջատ,
պնջատ,
փայտատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
խեթ.
hattai-
«հատել, կտրել, ծակել, պատռել»
-ԱՐ
II
«կտցար, փողար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հարուլ բայի արմատից՝ h-ի անկմամբ, ինչպէս՝ -ատ < հատ, ոտ < հոտ, թերեւս նաեւ եղ < հեղ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կտցար,
փողար
Տե՛ս նաեւ
-ԵԱՅ
( > *-եէ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. xaldāyā
փոխատու լեզու՝ ասոր. īhudāyā
փոխատու լեզու՝ ասոր. məsalləyānē
Կազմուած է -ի հիմքային տարրից եւ -այ բաղադրիչից, որ հաւանաբար նոյնն է -այ-ք ածանցի -այ-ի եւ, թերեւս, հատուկ անունների -այ վերջաւորութեան հետ, այսինքն՝ նոյնպէս սկզբնական հիմքային տարր է. -ի-ի համար հմմտ. այծ, -ի (սկզբնական հիմքը՝ *այծի) - այծեայ, արեւել-ք, -ից - արեւելեայ, սիրտ, -ի - սրտեայ, փայտ, -ի - փայտեայ. հետագայում տարածուել է նաեւ սկզբնապէս -ի-ով չվերջացող հիմքերի վրայ (հմմտ. անձն, -ին - անձնեայ, բուրդ, -ոյ - բրդեայ), ընդ որում առկա են տարբերակային ձեւեր՝ միջերկրայ - միջերկրեայ. որկորայ - որկորեայ, փողոկրայ - փողոկրեայ. ինչպէս -այ-ք-ի -այ-ը, -եայ-ը նոյնպէս բաղարկուել է օտար կազմութիւնների համապատասխան ձեւերի հետ՝ քաղդեայ - ասոր. xaldāyā, հրեայ - ասոր. īhudāyā, մժնեայ - ասոր. məsalləyānē, այլեւ իրան. ծագման դժնեայ, աշտեայ: քիչ հաւանական է -այ-ի համեմատութիւնը կամայ, ակամայ բառերի -այ-ի հետ, որ գալիս է իրան. -āy ածանցից (սա գոյականներից ածականներ է կազմել):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անձեայ,
բրդեայ,
եղեւնեայ,
ծաղկեայ,
կնեայ,
մաշկեայ,
արտեայ,
քրիստոնեայ,
այծեայ,
արեւելեայ,
սրտեայ,
փայտեայ,
անձնեայ,
միջերկրեայ,
որկորեայ,
փողոկրեայ,
քաղդեայ,
հրեայ,
մժնեայ,
դժնեայ,
աշտեայ
Մատենագիտություն
ՕԻՅ. Среднеперсидский язык 198
-ԷՃ
«բուէճ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -ēč
«փոքրացուցիչ-փաղաքշական ածանց»
փոքրացուցիչ-փաղաքշական -ēč ածանցից, որ հանդես է գալիս նաեւ Մանէճ (Մանայճ) հատուկ անվան մեջ (-ēc < *aica-). սակայն բուէճ-ի բու հիմքը բնիկ հնդեւրոպական է, որին համապատասխանում է պրսկ. bum-ը. պետք է ենթադրել բաղարկություն:
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրսկ.
bum
-ՈՏ
«բորոտ, դեղոտ, ժանգոտ, մոխրոտ, տաղտկոտ, փութոտ, երկչոտ, լքանոտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Հավանաբար ծագում է հոտ բառից՝ նույն հարաբերությամբ, ինչ -ատ < հատ, կամ, որ ավելի քիչ հավանական է, -ուտ ածանցի համար հիմք հանդիսացած *-od-ի (հմմտ. հուն. -ώδης) կարճ ձայնավորով *-od- ձեւից (այսպիսի ձեւ հ.-ե. այլ լեզուներում չի ավանդված):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բորոտ,
դեղոտ,
ժանգոտ,
մոխրոտ,
տաղտկոտ,
փութոտ,
երկչոտ,
լքանոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
-ώδης
Տե՛ս նաեւ
-ՈՐ
I
(հմմտ. -ար, -իր, -ուր)
«բեկոր, գլոր (հմմտ. գիլ), երեկոր, հատոր, մոլոր (հմմտ. մոլ-ի, մոլար), սին-լքոր, այլեւ առանձին չգիտակցվող հիմքով՝ բոլոր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(e)ro-
ածանց
Ծագում է հ.-ե. -(e)ro- ածանցից՝ հավանաբար հետագա առնմանությամբ ծագած նախորդող ձայնավորով՝ *wele-ro> *welo-ro-> գլոր, *regʷos-oro- երեկոր, *mole-ro > *molo-ro- > մոլոր եւ այլն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեկոր,
գլոր,
երեկոր,
հատոր,
մոլոր,
սին-լքոր,
բոլոր
Տե՛ս նաեւ
-ՈՒՑՔ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Նույն ծագումն ունի, ինչ -ուց-ը՝ -ք հոգնակերտի հավելմամբ, որը եւ հատուկ գոյականական արժեք է տվել:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բարուցք,
լայնուցք,
մոլուցք
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։