Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՈՐՈԳԱՅԹ
(- ի, -ից)
«թակարդ, ծուղակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *reu-
«պատռել, քանդել, փորել»
(անմիջական նախաձեւ՝ *ro-)
կազմված է -այթ վերջածանցով
Կազմված է -այթ վերջածանցով․ (հմմտ. ճառագայթ)՝ որոգ արմատից, որ, թերեւս, ծագում է հնդեւրոպական *ro- ձեւից՝ *reu- «պատռել, քանդել, փորել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որոգայթել,
որոգայթադիր,
գաղտնորոգայթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
ров
«փոս, խանդակ»
Տե՛ս նաեւ
ՊԱՏԱՍԽԱՆԻ
(ուշ՝ պատասխան), -ոյ, -եաց
«պատասխան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *pat(i)saxvan
իրանական աղբիւրից՝ *pat(i)saxvan
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պատասխանատուութիւն,
պատասխանութիւն,
պատասխանել,
անպատասխանատու,
անհամապատասխան,
համապատասխան
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրթ.
passox (pswx)
մ. պ.
passavx
պ.
pāsuχ
Մատենագիտություն
H. AG 223;
Աճ. ՀԱԲ 36;
Ջահ. ՀԼՊ 540
ՊԱՏՐՈՆ
«միջնադարյան իշխանական մի աստիճան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հ. ֆրանս. patron
փոխատու լեզու՝ լատ. patronus
«հովանավոր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 54
ՊԱՐԵՔ
«ավետիք»
(ԲՀ)
Ստուգաբանություն ()
Սխալագրություն, փոխանակ պարետի, որից կա նաեւ պարետատուր «ավետաբեր» (ԲՀ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարետատուր
ՊԱՐՍԱՒ
(-ի, -ից)
«պարսաւանք, նախատինք, անարգանք, նախատուած, ամօթահար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. pari-sāva-
փոխատու լեզու՝ իրան. (u)pa-srav-
իրանական աղբիւրից. ըստ Ա. Փերիխանեանի (Периханян, МЭСДЯ 75-77), իրան. pari-sāva-ից (sav «դիպչել, մաշել, մանրացնել»), ըստ Լ. Հովհաննիսյանի (AAL, 1987, 17-18), (u)pa-srav-ից՝ sr>rs անցմամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարսաւանք,
պարսաւասէր,
պարսաւագիր,
հրապարակապարսաւ,
կանխապարսաւ,
ինքնապարսաւ
ՊԻԿԱՐ
(ԲՀ)
«անգետ կամ տկար»
(բառագիրք)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Սխալագրություն՝ փոխանակ ապիկար-ի։
ՊՌԱԼ
«զեղխանալ»
(ԲՀ՝ «զեղխիլ»)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ՊՌՏՕՍԵԲԱՍՏՈՍ
«բյուզանդական իշխանական մի աստիճան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. πρωτοσεβαστός
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 109
ՋԱԹԱՆ
«խանի որդի»
Ստուգաբանություն (փոխառություն)
ՋԱԽԵԼ
(ջաղխել)
«խփել, ջախջախել»
Ստուգաբանություն (փոխառություն)
մի կողմից՝ խեթ. zah(h)- «խփել», zahhāi- «ճակատամարտ» եւ, մյուս կողմից, վրաց. jah «խփել», ճան. jax «մրճահարել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ջախջախ,
ջախջախել,
ջա(ղ)խումն,
ջախջախանք,
անջաղխաջախ,
ջանջախել,
ջանջխել,
ջնջխել
Զուգաբանություններ այլ լեզուներում
խեթ.
zah(h)-
«խփել»
խեթ.
zahhāi-
«ճակատամարտ»
վրաց.
jah
«խփել»
ճան.
jax
«մրճահարել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 320;
Աճ. ՀԱԲ 119
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։