Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 322 բառահոդված (էջ 25/33)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 530, սյունակ 1 Էջ 530
ՄՂԿԵԼ «քերել, հղկել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mel- «մանրել, ջարդել» (անմիջական նախաձեւ՝ *mēl-g-)
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *mēl-g-` *mel- «մանրել, ջարդել» արմատից, որտեղից հայ. մլմլել «շփել, քերել», այլեւ մալել, մեղկ, մեղմ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
մլմլել
«շփել, քերել»
հայ.
մալել
հայ.
մեղկ
հայ.
մեղմ
Էջ 531, սյունակ 1 Էջ 531
ՄՆՁԵՂ «բեղի, կնճնի, մոծակենի, մոծակի ծառ»
Ստուգաբանություն ()
նոյնն է մժեղ/խ բառի մնջեղ/խ տարբերակի հետ, քանի որ բեղի-ն կոչւում է նաեւ «մոծակի ծառ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 335
Տե՛ս նաեւ
Էջ 533, սյունակ 1 Էջ 533
ՄՈՄ -ոյ «մոմ, մեղրամոմ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *mōm
փոխատու լեզու՝ պ. mūm
Փոխառութիւն իրանական աղբիւրից՝ *mōm. հմմտ. պ. mūm։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոմակերտ, մոմեղէն, մոմատեսակ, մոմազօծ, մոմնել, մոմակալ, մոմաձեւ, մոմլաթ, մոմեղինատր, ականամոմ, մոմավաճառ, մոմապատ, մոմշոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
mūm
Մատենագիտություն
H. AG 196; Աճ. ՀԱԲ 343
Էջ 536, սյունակ 1 Էջ 536
ՄՈՑԵԼ «վերացնել, դադարեցնել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *meu- «հեռացնել, տեղից շարժել» (անմիջական նախաձեւ՝ *mou(sk)-)
Հազիվ թե ծագի հնդեւրոպական *meu- «հեռացնել, տեղից շարժել» արմատից (*mou(sk) - > մոց-):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անմո(յ)ց
Էջ 537, սյունակ 1 Էջ 537
ՄՈՒՂ I «մղում, քաշում, հրում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *meu- «հեռացնել, տեղից շարժել» (անմիջական նախաձեւ՝ *mu-l-)
(մուղ «վարժ») ըստ Բուգգեի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մղել, ընդդիմամղել, ճակատամղող, մեզմսող, ջրմսող, տրմսող, անմսող, քաջամսող
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
mivati-
«հրում է մղում է»
լատ.
moveō
«շարժել»
Էջ 541, սյունակ 1 Էջ 541
ՄՈՒՐՃ II «մուր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *meu- «խոնավ, կեղտոտ. հեղուկ, կեղտոտել»
արմատից, որտեղից մուր (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մրճանալ, մրճ(ճ)ոտ, մրճոտել, մրճոտիլ
Տե՛ս նաեւ
Էջ 541, սյունակ 1 Էջ 541
ՄՈՒՐՃ III (բբ) «ձեռքի երակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *men- «հեռացնել, տեղից շարժել»
Եթե ճիշտ է, ապա թերեւս կարող է ծագել հնդեւրոպական *men- «հեռացնել, տեղից շարժել» (՞) արմատից։
Էջ 550, սյունակ 1 Էջ 550
ՅԱՓՐԱՆԱԼ «յագենալ, ձանձրանալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ap- «բռնել, վերցնել, հասնել»
Հազիվ թե կապ ունենայ հնդեւրոպական *ap- «բռնել, վերցնել, հասնել» (*aph- > հայ. ափ «ձեռքի ափ») կամ *apero- «ափ» (այստեղից ափն՞) նախաձեւերի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յափրանք, յափրութիւն
Տե՛ս նաեւ
Էջ 554, սյունակ 1 Էջ 554
ՅՈՅՍ «հույս, ակնկալություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *peu- «հուսալ» (անմիջական նախաձեւ՝ *peu-k-)
որ հավանաբար կապված է *peu- «հետազոտել, հասկանալ» արմատի հետ: հայ. եւ սլավ. ձեւերի հիման վրա հ.-ե *peu- «հուսալ» արմատի վերականգնումը հեղինակինն է: Երկու արմատների իմաստային կապը երեւում է լատ. puto «խորհրդածել, հաշիվ անել, գնահատել, կարծել, հուսալ» բառից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յուսամ, յուսալից, յուսակորոյս, յուսահատ, անյոյս, մեծայոյս, բարեյոյս, դիւրայոյս, չյուսալի, նորայուսատու, յուսահատված, յուսախաբ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
upovati
«հուսալ, հույս դնել, ապավինել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 405-406
Էջ 559, սյունակ 1 Էջ 559
ՆԱԶ «հարգանք, պատիւ, պարծանք, նազանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *nāz
փոխատու լեզու՝ պ. nāz-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նազել, նազիլ, նազաբանել, նազանք, նազելի, գեղեցկանազ, հրաշանագեղի, նազամեմ, նազլամեմ, հեզանազ
Մատենագիտություն
H. AG 200; Աճ. ՀԱԲ 417-418