Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«գի» որոնման արդյունք՝ 783 բառահոդված · Էջ 25 / 79
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 213, սյունակ 1 Էջ 213
ԵՂԵՒԻՆ «եղեւնի (եւ, նմանութեամբ, այլ բոյսեր)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *el- «գունանիշ» (անմիջական նախաձեւ՝ *eleu-)
որից ծագում են զանազան բուսական եւ կենդանական անուններ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղեւնի, եղեւնափայտ, եղեւնափայտեայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
սլավ. *ëlovьcь «գիհի» ((*el-eu>))
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 18; Pok. IEW 303
Էջ 216, սյունակ 1 Էջ 216
ԵՂՐԴԻ (բրբ. եղվրդի «սպիտակ կեչի») «եգիպտական ուռի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *el- «գույնանիշ արմատ»
կազմված հնդեւրոպական *el- գույնանիշ արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ. elira «լաստենի»
հ. խոլ. ilstri «ուռենի»
հայ. եղեւին
Տե՛ս նաեւ
Էջ 219, սյունակ 1 Էջ 219
ԵՐԱԺԻՇՏ ուշ` -ի, -ից, -աց «երաժիշտ, երգիչ, նվագող, երաժշտություն, երգ, նվագ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
Փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երաժշտական, երաժշտապետ, երաժշտակ, երաժշտասեր, աներաժիշտ
Էջ 222, սյունակ 1 Էջ 222
ԵՐԳ (-ոյ) «երգ, բանաստեղծություն, նվագարան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *erkuo- «ճառագայթել, շողալ, հնչել, երգել, գովերգել» (անմիջական նախաձեւ՝ *erku-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երգել, երգեցիկ, երգահան, երգիչ, երգեցող, եղերգութիւն, քնարերգ, ողբերգակ, հագներգութիւն, կատակերգակ, նախերգանք, օրհներգու, երգահան, թատերերգակ, դիւցազներգութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. arká «ճառագայթ, երգ, երգիչ»
խեթ. arkuāc «աղոթել»
Մատենագիտություն
H. AG 443; Աճ. ՀԱԲ 43
Էջ 222, սյունակ 1 Էջ 222
ԵՐԳԵՀՈՆ (-ի, -աց, -ից) (երգիոն, երգետոն, որկանոն, որգան, որղեն, որգեն) «երգեհոն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. όργανον
ձեւափոխված հայ. երգ բառի ազդեցութեամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երգեհոնահար, երգեհոնային, երգեհոնիկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 44
Էջ 222, սյունակ 1 Էջ 222
ԵՐԳԻԾԱՆԵԼ (երգէծ-. հերգիծանել) «պատռել, ճեղքել, պայթեցնել, գծել, նշան անել, կծել, նախատել, ծաղրել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uer- «պատռել, ճեղքել, քերծել, ճանկռոտել» (անմիջական նախաձեւ՝ *ureid-s)
արմատից (Ֆրիսկ)։ Հնչյունապես խոցելի է Հյուբշմանի ստուգաբանությունը (IF Anz. 10, 47), որ բերում է Աճառյանը՝ *urēg- (պիտի գար *երգիծ- եւ երգծանեմ)։ Երկու դեպքում էլ առկա է ս-ի՝ *r-ից առաջ պահպանվելու եւ *g-ի փոխվելու խնդիրը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երգիծանիչ, երգիծումն, երգիծական, երգիծանք, երգիծաբան, երգիծաբանական
Էջ 222, սյունակ 1 Էջ 222
ԵՐԳԻՈՆ
Ստուգաբանություն
Տե՛ս նաեւ
Էջ 222, սյունակ 1 Էջ 222
ԵՐԴ (-ոյ) «տանիքի լուսամուտ, երդիկ, տուն, ծուխ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *per- «անցկացնել, տանել» (անմիջական նախաձեւ՝ *per-to-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երդակից, երդաշէն, երդահամար, երդումարդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. pərǝtu- «անցարան, անցուղի, անցատեղ»
հուն. —
լատ. porta «դարպաս, մուտք, ելք, անցարան»
լատ. portus «նավահանգիստ, ապաստան, տուն»
հայ. հորդ «անցք, անցուղի»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 64
Էջ 223, սյունակ 1 Էջ 223
ԵՐԵԿ (երեակ) «երեկո, երեկ, արեւմուտք, գիշերավար»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *reguos- «մութ, խավար»
Բնիկ հնդեւրոպական` *reguos- «մութ, խավար» նախաձեւից: Հմմտ. հ. հնդկ. rajas «մութ, մշուշ, ծուխ, շոգի», rajanē «գիշեր», հուն. ερεβος «ստորերկրյա աշխարհի խավար», գոթ. riqis «խավար, մութ», թոխ. Ա orkām «խավար»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեկոյ, երիկուն, երեկոյանալ, երեկոր, երեկորեայ, երեկորի(ն), երեկորնեայ, երեկաւքք, երեկաւքոց, ցերեկ, ցերեակ, ցերեկութիւն, ցերեկոյթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. rajas «մութ, մշուշ, ծուխ, շոգի»
հ. հնդկ. rajanē «գիշեր»
հուն. ερεβος «ստորերկրյա աշխարհի խավար»
գոթ. riqis «խավար, մութ»
թոխ. Ա orkām «խավար»
Մատենագիտություն
H. AG 443; ՀԱԲ 45
Էջ 223, սյունակ 1 Էջ 223
ԵՐԵԿԻՆՔ «գափսի խալանջ (հավամրգազգի մի բույս)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ερείκινη
Մատենագիտություն
ՀԱԲ 46