Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«բաղ» որոնման արդյունք՝ 3993 բառահոդված · Էջ 249 / 400
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 518, սյունակ 1 Էջ 518
ՄԱՐ(ՈՒԹԻՒՆ) ««մոլորութիւն» (բբ)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *smer- «մտքում դնել, հիշել, հոգալ»
Թերեւս կապ ունի հուն. μέρμηρα «վրիպել, շեղվել, սխալվել, մեղանչել» բայի հետ, որ չունի հավաստի ստուգաբանութիւն, եւ որ հակված են կապելու հնդեւրոպական *smer- «մտքում դնել, հիշել, հոգալ» արմատի հետ, որից բխեցվում է հայ. մորմոք բառը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարամիտ, մարութիւն, մարդատողական, մարդամարտուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. μέρμηρα «վրիպել, շեղվել, սխալվել, մեղանչել»
Տե՛ս նաեւ
Էջ 518, սյունակ 1 Էջ 518
ՄԱՐՍԵԼ «մարսել, կերածը յուրացնել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mr-k'- «շփել, տրորել» (անմիջական նախաձեւ՝ (*mer-))
արմատից: Աճառյանը (ՀԱԲ 3, 288) բխեցնում է ասոր. məras «ճմլել, ջարդել, կակղացնել» արմատից, որ քիչ հավանական է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարսական, անմարսական
Նոր՝
մարսողական, մարսողութիւն, դժուարամարս, դիւրամարս
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ. marawo
հ. անգլ. mearo «փխրուն, փափուկ, մեղմ»
հ. ռուս. moromradi «կրծել, մաշեցնել, մանրել»
մ. ն. գ. morken «ճզմել, ճմլել»
ավ. mərəxš «քայքայում»
խեթ. mark- «քայքայել»
Մատենագիտություն
Աճառյանը 288
Էջ 518, սյունակ 1 Էջ 518
ՄԱՐՏ I (-ի) «կռիւ, պատերազմ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *merā- «ջարդել, փշրել» (անմիջական նախաձեւ՝ *mrd-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարտնչիլ, մարտիկ, մարտակից, ճակատամարտ, ըմբշամարտ
Նոր՝
մարտակոչ, մարտահրաւէր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. mardati «ջարդել, փշրել»
ավ. marəd «ոչնչացնել»
հուն. μαραίνω «սպառել, ոչնչացնել»
լատ. Martis «Մարս, պատերազմի աստուած»
Մատենագիտություն
Pok. 276-278; Աճ. ՀԱԲ 289
Էջ 519, սյունակ 1 Էջ 519
ՄԱՐՏԻՐՈՍ (մարտիւրոս), -ի, -աց «նահատակ, մարտիրոս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μάρτυς
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարտիրոսություն, մարտիրոսական, մարտիրոսաբան, մարտիրոսարան, նախամարտիրոս
Մատենագիտություն
H. AG 364; Աճ. ՀԱԲ 290
Էջ 519, սյունակ 1 Էջ 519
ՄԱՒՏ (մօտ) «մոտ, մոտիկ»
Բնիկ հնդեւրոպական
Նույնը մատ- արմատի հետ. ւ-ի համար հմմտ. յատ-յաւտ (յօտ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատչիլ, մատտալուտ, մատտակա, մատտակաց, մատտաւոր, մարդամատ, չարամատ, մօտաւորապէս
Տե՛ս նաեւ
Էջ 519, սյունակ 1 Էջ 519
ՄԱՒՐ -ի, -աց, ուշ` -ից (մուր, մուտ, մուռն) «ցեխ, տիղմ, ճահիճ, ճահճուտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *meu- «խոնավ. կեղտոտ, հեղուկ, կեղտոտել» (անմիջական նախաձեւ՝ *mәu-ru-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաւրանալ, մաւրական, մաւրասէր, մաւրաթաթախ, Մեծ մաւր, մաւրուտ, մորտ, մուրտաստան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայերեն մուր
հայերեն մութ
լիտվ. mauras, muras «թաց եւ պարարտ խոտ, արոտ»
հուն. μύρω «հոսել, ողողել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 374; Pok. IEW 742
Էջ 519, սյունակ 1 Էջ 519
ՄԱՒՐՈՒ (մօրու, մորու, մուրուք), -ի, -աց (սովորաբար անեզական) «մորուք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *smakru- «կզակ. մորուք» (անմիջական նախաձեւ՝ *smek-) նախածանցից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաւրուանի, մաւրուարձակք, մաւրուեղ, մաւրուագալի, անմաւրու, երակայանամաւրու, գեղեցկամաւրու, խարտեշամաւրու, պակասամաւրու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ. śmāśru- ((*-smasru))
խոլ. smech «ծնոտ»
լիտվ. smākras
Մատենագիտություն
H. AG 365; Աճ. ՀԱԲ 375
Էջ 519, սյունակ 1 Էջ 519
ՄԱՔԱՌ «կռիվ, պայքար, վեճ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *makh-?
Ակնհայտ զուգահեռ ունի հուն. μαχή «կռիվ, պայքար, վեճ», μάχεσθαι «մաքառել, պայքարել» բառերի հետ, եւ կարելի է, թերեւս, բխեցնել միեւնույն աղբյուրից (*makh-?):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաքառում, մաքառիլ, մաքառող
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. μαχή «կռիվ, պայքար, վեճ»
հուն. μάχεσθαι «մաքառել, պայքարել»
Էջ 520, սյունակ 1 Էջ 520
ՄԱՔՈՒՐ (-ի, -ից, ուշ՝ նաեւ -աց, -ոյ) «մաքուր»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաքրել, մաքրութիւն, մաքրապէս, մաքրափայլ, մաքրիչ, մաքրելի, կիսամաքուր, գերամաքուր, դժուարամաքուր, կայծակնամաքուր, հրամաքուր, անմաքուր
Էջ 520, սյունակ 1 Էջ 520
ՄԱՔՍ (-ի) «մաքս»
Փոխառություն
Աղբյուր՝ արամ. (ասոր.) maxsā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաքսաւոր, մաքսել, մաքսատուն, եռամաքս
Նոր՝
մաքսային, մաքսանենգ
Մատենագիտություն
H. AG 311; Աճ. ՀԱԲ 292; Ջահ. ՀԼՊ 458