Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված
· Էջ 248 / 466
ԿՐԷՏ
«իշամեղու, ԴԿ ձայնի մի եղանակ, մշկաբերդկ»
Բնաձայն (՞)
հ.-ե. արմատ՝ *ger-
«բնաձայնական արմատ»
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *ger- բնաձայնական արմատի հետ:
ԿՐ(Ի)ԱՅ
(կիրիայ, կիրայ)
«կրիայ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *geu-
«ծռել, կամար կազմել»
(անմիջական նախաձեւ՝ *gūrati-)
*-ro վերջածանցով
որտեղից նաեւ` հայ. կուռն, կուր «տաշտ, նավակ»: Աճառյանը բխեցնում է անմիջապես հայ. կուր «տաշտ, նավակ» բառից` -(ե)այ ածանցով որպես «տաշտեայ» (՞):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրայակիր-ք,
վահանակրիայ,
վանակրիայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
կուռն
հայ.
կուր «տաշտ, նավակ»
Մատենագիտություն
Pok. IEW 397;
Աճառյանը (ՀԱԲ) 679
ԿՐՃԵԼ
(-ուլ) (-կուրծ)
(կուրծ «կաղամբի միջուկ, զոխ»)
«կրծել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gurg-
(անմիջական նախաձեւ՝ *gurg- (*greugh-, *grugh- ձեւերի կողքին))
ԿՐԿԻՏ
II
«պրպտում, որոնում, խուզարկում»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *ger- «հավաքել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրկտել,
գերեզմանակրկիտ,
բանակրկիտ,
մանրակրկիտ,
ականջակրկիտ
ԿՐԿՈՒՏ
«խսիվ, փայտի կտորտանք»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger-
«հավաքել»
(անմիջական նախաձեւ՝ *gēr-g-, *grē-g-)
կրկնավոր ձեւ
Թերեւս կազմված է -ուտ վերջածանցով՝ կրկ- արմատից, որ կարող է գալ հնդեւրոպական *ger- «հավաքել» արմատի կրկնավոր ձեւից (*gēr-g-, *grē-g-)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրկտակերտ,
կրկտաքաղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
grex, -gis «խումբ, կույտ»
մ. իռլ.
graig «երամակ»
լիտվ.
gùrguol «բազմություն, ամբոխ»
ԿՐԿՋԱԼ
«կղկղալ, ձայն արձակել (կաքավի մասին)»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ger-
«բնաձայնական արմատ»
Բնաձայն կազմություն, որի հիմքերը թերեւս հասնում են մինչեւ հնդեւրոպական *ger- բնաձայնական արմատը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրկջաձայն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
կռունկ
լիտվ.
girgždėti «ճռնչալ»
ԿՐՃԵԼ
I
(կճել)
«կրճատել, կարճացնել»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրան. (՞)
(հավանաբար)
Արմատը, հավանաբար, նույնն է կարճ-ի հետ, որ ծագում է իրանական աղբյուրից (տե՛ս)։ կճատ ձեւը կամ կրճատ-ից է, կամ առանձին ավանդված կոճատ-ից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրճատ,
կրճատութիւն,
կրճատել
Տե՛ս նաեւ
ԿՐՃԵԼ
II
(կոճել)
«կրճտել»
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *gᵘ̯rēgh-/*gᵘ̯rugh-
Բնաձայնական կազմություն, որի նման կազմություններ առկա են տարբեր լեզուներում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կրճմունն,
կրճտել,
կրճտումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
բարբվ.
*γrčin
չաղաթ.
qirčildamaq
ԿՐՃԵԼ
III
«ատել, նախանձել, չար աչքով նայել»
Ծագումն անհայտ է
իրանականա՞ն
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։