Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 247 / 552
ԿԱՆԱԲՈՍ
«մի աստղ (Նաւ եւ Աղաւնի համաստեղութիւնների միջեւ)»
(աստղաբաշխական)
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κἀνωβος (κἀνοπος)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 510
ԿԱՆԱՅՔ
(-օք)
«անձրեւաջրի խողովակներ»
Ծագումն անհայտ է
ԿԱՆԱՉ
(կանանչ)
«կանաչ (ած.), կանաչ, կանաչեղէն (գոյ.)»
Ծագումն անհայտ է (՞)
Ենթաշերտային բա՞ռ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանաչանալ,
կանաչագեղ,
կանաչագոյն,
կանաչազգեստ,
կանաչածել,
կանաչորակ,
կանաչութիւն
ԿԱՆԱՏԻ
«?»
Անստույգ
Ծագումն անյայտ է։
ԿԱՆԱՓՆԻՏՈՎ
«պարսկական մի ծառ (խնձորանման պտղով)»
Ծագումն անհայտ է
ԿԱՆԳ-
«կանգնելը, կանգուն, ուղղահայաց»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g"em-
«գնալ, գալ»
(անմիջական նախաձեւ՝ *g"m-gh-)
*-gh աճականով
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *g"m-gh- ` *g"em-, *g"ā- «գնալ, գալ» արմատի տարբերակը՝ հայերենի համար բնորոշ յուրայատուկ իմաստով (հմմտ. կալ, կայ-)։ m > n անցման համար հմմտ. հայ. եկն, ավ. jantu, հուն. βαινω։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանգուն,
կանգնել,
կանգնական,
կանգնաւոր,
կանգնութիւն,
կանգնումն,
կանգնաչափ,
կանգնաչափութիւն,
կանգնեան,
եռականգուն,
երկկանգուն,
հինգկանգնեան,
տասնկանգնեան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
եկն
ավ.
jantu
հուն.
βαινω
Տե՛ս նաեւ
ԿԱՆԴԱԿԵԼ
(ԲՀ)
«շարժել, դրդել»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *g"edh-
«հրել, վիրավորել, ավերել»
Հազիւ թե կապ ունենայ հնդեւրոպական *g"edh- «հրել, վիրավորել, ավերել» արմատի հետ, որտեղից՝ հ. հնդկ. *gandh «հրել, վիրաւորել, աւերել»։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
*gandh «հրել, վիրաւորել, աւերել»
ԿԱՆԴԱՆԱՅ
(գունդունա, քանտան(ա))
«դամասկոսեան պրաս»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. gandāna
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 512
ԿԱՆԴԻ
(նաեւ՝ կանդի(ւ))
««փայտե մեծ անուր» (նաեւ՝ ... «պսակ»)»
Ծագումն անհայտ է
ԿԱՆԵՓ
(կանափ)
«կանեփ, կտավաբույս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κάνναβις
(բուն աղբյուրը չի հավաստված)
Աղբյուր՝ պ. kanab
(բուն աղբյուրը չի հավաստված)
Փոխառություն ընդհանուր տարածում ունեցող աղբյուրից: Հայերենի առանձնահատկությունն են կազմում ե եւ փ հնչյունները: Ընդհանուր սկզբնաղբյուրը ոմանք համարում են շումերերենը, ուրիշները՝ սկյութերենը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կանեփի,
կանեփհատ,
կանեփուկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 513
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։