Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված · Էջ 246 / 454
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 420, սյունակ 1 Էջ 420
ԿՈՌ III «հարկադիր աշխատանք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gᵘer- «ծանր» (անմիջական նախաձեւ՝ *gᵘor-s-)
որտեղից նաեւ հայ. կրել (կիր-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոռավար, մորեխակոռ, կոռութ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. կրել (կիր-)
Տե՛ս նաեւ
Էջ 421, սյունակ 1 Էջ 421
ԿՈՌՈՉ «գոչյուն»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *gʷer- «ձայն բարձրացնել»
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *gʷer- «ձայն բարձրացնել» արմատի հետ, թե՞ ինքնուրույն բնաձայնական կազմություն է, ինչպես կարծում է Աճառյանը (ՀԱԲ 2, 638)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դառնակոռոչ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 638
Էջ 421, սյունակ 1 Էջ 421
ԿՈՍՏՂ (կոստղի (°)) «սոսնձապատ ոստ (թռչուն բռնելու համար)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʷes- «ճյուղեր, սաղարթ» (անմիջական նախաձեւ՝ *gʷozodo- (+ *-l-))
Տե՛ս նաեւ ոստ, որ Աճառյանը (ՀԱԲ 2, 639) նույնացնում է կոստղ-ի հետ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ. (տոսկ.) gjethe (հգն.) «ճյուղեր. սաղարթ, տերեւներ»
նորվ. kost «ցախավել»
դան. kost «ցախավել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 639
Տե՛ս նաեւ
Էջ 421, սյունակ 1 Էջ 421
ԿՈՎ (-ու) «կով»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gʷou- «խոշոր եղջերավոր անասուն, տավար»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կովակեր, կովկիթ, կովաշխաց, կովղիփաց, կովիդեայ, կով(ա)ծուծ
Նոր՝
կովապահ, կովասունկ, կովարած
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. gāva «եզ, ցուլ»
հ. հնդկ. gavī «կով»
հուն. βοῦς «եզ, կով»
հ. շվեդ. kō «կով»
լատվ. gùovs «կով»
Մատենագիտություն
H. AG 461; Աճ. ՀԱԲ 639
Էջ 421, սյունակ 1 Էջ 421
ԿՈՏԻԿ II «մի դեղաբույս (ատամնացավի դեմ)»
Փոխառություն (թերեւս)
Կազմված է կոտիկ «անասնաձագ» բառից։
Տե՛ս նաեւ
Էջ 421, սյունակ 1 Էջ 421
ԿՈՏԻՒՂ «սողուն մարմինների եւ հեղուկի մի չափ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κοτύλη
Մատենագիտություն
H. AG 359; Աճ. ՀԱԲ 640
Էջ 422, սյունակ 1 Էջ 422
ԿՈՏՈՇ «եղջյուր»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. kudāš (gadaš ՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
Աղբյուր՝ թրք. qodoš (բուն աղբյուրը չի հավաստված) «եղջյուրակիր, կոտոշավոր (խաբված ամուսին), կավատ»
Աղբյուր՝ վրաց. kotoši (բուն աղբյուրը չի հավաստված) «արյուն առնելու եղջյուր»
արեւելյան մի աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոտոշաւոր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 641
Էջ 422, սյունակ 1 Էջ 422
ԿՈՏՈՐ I (-ոյ) (բրբ. կտոր, կոտր) «կտոր»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *(s)ker-t- *-rt-ի շրջմամբ
հ.-ե. արմատ՝ *(s)keu-t- «կտրել»
հազիվ թե հնդեւրոպական *(s)ker-t- արմատից ծագող որեւէ աղբյուրից` *-rt-ի շրջմամբ (կամ, թերեւս, *(s)keu-t- «կտրել» արմատից)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոտորել, կոտորատել, կոտորոտել, կոտորած, կոտորիչ, կոտորուած, կոտորումն, կարթակոտոր, սանձակոտոր, կապակոտոր, լաստակոտոր, հատակոտոր, ծայրակոտոր
Տե՛ս նաեւ
Էջ 422, սյունակ 1 Էջ 422
ԿՈՏՈՐ II (-ի, -աց) «պալատական մի պաշտոնյա»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ լատ. cautor (թերեւս) «պահապան, հսկիչ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 643
Էջ 422, սյունակ 1 Էջ 422
ԿՈՏՈՐՈՍ «կուղբ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. καστορος (թերեւս) «կուղբ (կաստորոս - καστωρ բառի սեռ. հ.)»
թերեւս հուն. կաստորոս (καστωρ «կուղբ» բառի սեռ. հ.` աղավաղված)