Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 246 / 764
ԹՐԻՔ
(-ի, -աց)
«թրիք, կղկղանք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ter-
«անմաքուր հեղուկ»
(անմիջական նախաձեւ՝ *trēk- < *(s)ter-)
արմատից, որտեղից նաեւ՝ թարախ, թոր, թուրմ, թուրջ.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թրքաժողով,
թրքանալ,
թրքած,
թրքել
Զուգաբանություններ այլ լեզուներում
բուլղ.
toro «գոմաղբ»
լատ.
stercus «գոմաղբ. կղկղանք»
Մատենագիտություն
Աճառյանը (ՀԱԲ 215
Տե՛ս նաեւ
ԹՐՄՈՒՍ
(թրմուզ «եգիպտոլոռ»)
«եգիպտոլոռ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. turmus < հուն. θέρμος
Մատենագիտություն
H. AG 267;
Աճ. ՀԱԲ 216
ԹՐՈՂԱԿ
«թշվառ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *ter-
«տրորել»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *ter- «տրորել» արմատի հետ, որտեղից հ. իռլ. trōg, truak «թշվառ, դժբախտ», մ. բրետ. tru «թշվառ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թրողակութիւն,
թրողականութիւն,
թրակողութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ.
trōg «թշվառ, դժբախտ»
հ. իռլ.
truak «թշվառ, դժբախտ»
մ. բրետ.
tru «թշվառ»
ԹՐՈՒ
(բբ)
«անօգուտ, անպիտան»
Անստույգ
Աճառյանը (ՀԱԲ 2, 216) հնարավոր է համարում, որ «ենթադրությամբ շինված» լինի թրուշայ բառից (տե՛ս):
Մատենագիտություն
Աճառյանը (ՀԱԲ 216
Տե՛ս նաեւ
ԹՌՈՒՇԱՅ
(-ի)
(թրուշակ, թրօշակ, թրուանշա(յ))
«անօգուտ, անպիտան, անարգ»
Ծագումն անհայտ է (՞)
կեղծ մարգարիտ (՞)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 216-217
ԹՐՊՈՒՏ
«մի բույս՝ լատ. turbith»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. turbid
Մատենագիտություն
H. AG 279;
Աճ. ՀԱԲ 216-217
ԹՕԶ
«փոշի, մղեղ»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. toz
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 217
ԹՕԹՈՎ
(թաւթով)
«մի ակնթարթ»
Բնաձայն
Թօթափ (թաւթափ) կրկնավոր բառի տարբերակն է
ԹՕՆ
«վավաշոտ»
Ծագումն անհայտ է
Կեղծ բառ՝ Թօնոս հատուկ անունից հանված
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 217
ԹՕՆԻ
«տխմար, ապուշ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. tuni
«գող, տարագիր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 217
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։