Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 246 / 430
ՄԵՔՈՐԱՅ
«եկեղեցի»
Անստույգ
Անստույգ բառ
ՄԶՈՒՐԿ
(մզբուկ)
«մի ծաղիկ»
Ծագումն անհայտ է
Ըստ ՀԱԲ-ի՝ մեզրուկ-ից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ None
Տե՛ս նաեւ
ՄԷԶ
(միզ)
«մեզ, շեռ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *meig'h
«մեզ, միզել»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
միզել,
միզուկ,
միզարձակ,
միզագըրառ,
մէզմուղ,
դժուարամէզ
Նոր՝
միզանցք, միզանցքային, միզափամփուշտ
միզանցք, միզանցքային, միզափամփուշտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
mēhati «միզում է»
հուն.
ómixéō «միզել»
հ. անգլ.
mīgan «միզել»
Մատենագիտություն
H. AG 474;
Աճ. ՀԱԲ 312
ՄԷՅԴԱՆ
(մէյտան, մայտան, մոդան, մատան)
«հրապարակ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. maydān
Մատենագիտություն
Ս. Ավագյան, ՎԱԲ 216
ՄԷՇ
«սողացող ուրց»
(բուսաբանական)
Ծագումն անհայտ է
ՄԷՇԻԱ
(միշայիս)
«մի թանկագին քար»
Փոխառություն
ՄԷՋ
-ոյ, ուշ նաեւ՝ -ի, -աց
«մեջ, մեջք, կես, արգանդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *me(i)dhio-
«միջին»
հիմքից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
միջամուխ,
միջամուտ,
միջապատ,
միջավայր,
միջատ,
միջին,
միջնանիւ,
միջնաշխարհ,
միջնորդ,
միջոց,
միջնաբերդ,
միջագետք,
բերդամէջ,
բանակամէջ,
թիկնամէջք,
երկնամիջուկ,
գետամէջք,
աշխարհամէջ,
փողոցամէջ,
քաղաքամէջ
Նոր՝
միջազգային, միջամասնիկ, միջամասնիկաւոր, միջամտել, միջամտութիւն, միջանկեալ, միջանցք, միջարկութիւն, միջնադար, միջնորդաբար, անմիջական, անմիջապէս, ընդմիջում
միջազգային, միջամասնիկ, միջամասնիկաւոր, միջամտել, միջամտութիւն, միջանկեալ, միջանցք, միջարկութիւն, միջնադար, միջնորդաբար, անմիջական, անմիջապէս, ընդմիջում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
mádhyas
հուն.
mésos
լատ.
medius
գոթ.
midjis
Մատենագիտություն
H. AG 474;
Աճ. ՀԱԲ 313
ՄԷՏ
«(կշեռքի) միջնակետ, սլաք, նժար, ծանրություն, հակում, միտում, նվազագույն կշիռ»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մետել,
միտութիւն,
մետական,
դիտամետ,
հավամետ,
զուգամետ
Նոր՝
միտումնաւոր
միտումնաւոր
ՄԹԵԼ
«ընդունել, վերցնել»
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ
ՄԹԵՐ
(-ի, -ից)
«մթերք, հավաքված բան, կույտ, շտեմարան»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մթերել,
մթերածոյ,
մթերանոց,
մթերումն,
բազմամթեր
Նոր՝
ռազմամթերք
ռազմամթերք
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։