Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված
· Էջ 245 / 454
ԿՈՇՏ
Ստուգաբանություն
Կապ ունի՞ կոճ բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոշտանալ,
քարակոշտ,
սեւակոշտել,
կոշտուկ
Տե՛ս նաեւ
ԿՈՇՏՐԱՅԵԼ
«ձեւաւորել»
Ծագումն անհայտ է
ԿՈՉ
«կոչ, կանչ, հրաւէր, անուանում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gᵘet-
«խօսել, ասել»
(անմիջական նախաձեւ՝ *gᵘotio-)
Աճառեանը (ՀԱԲ 2, 635) համարում է բնաձայն կազմութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոչել,
կոչելի,
կոչիւն,
կոչանք,
կոչումն,
կոչնատէր,
կոչնական,
կոչնակ,
անկոչ,
գետնակոչ,
մեծակոչ,
ինքնակոչ,
դժուարակոչ,
դիւրակոչելի,
որովայնակոչ,
դիւակոչ,
խառնակոչութիւն,
կոչնագիր,
կոչում
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
gadati (*gātati) «ասում է»
գոթ.
gipan «ասել, խօսել, կոչել, անուանել»
հ. փռիգ.
quetha «ասել, խօսել, նշանակել»
Մատենագիտություն
Pok. IEW 481;
Աճ. ՀԱԲ 635
ԿՈՊԱՂ
«կապ, շղթա (զէնքը գօտուց կախելու) (?) (կամ «կիսաբուր (?)») կամ «կոճակ (?)»»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ լատ. copula
(թերեւս)
«բոկ, կապ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 636
ԿՈՊԻՃ
(կոճոպ)
«խիճ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
կազմուած է *կոպ- անծանօթ արմատից` -իճ վերջածանցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոպճուտ
ԿՈՊԻՏ
«կոպիտ, կոշտ, բիրտ»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ արդեօք թուրք. (ույղուր.) koptak «կոպիտ» բառի հետ: (Տպագրության մեջ կոպտարանձն-ը նշված է որպես տպ. կոպտատարաջ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոպտաճեւ,
կոպտարանձն,
կոպտանալ,
կոպտութիւն
ԿՈՌ
I
«հատուկ կամ, թերեւս, հասարակ անուն` անստոյգ իմաստով»
Ծագումն անհայտ է (թերեւս)
ԿՈՌ
II
«վեգ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g(o)ᵘors-
«ծռել, կամար կազմել»
(անմիջական նախաձեւ՝ *g(o)ᵘosr-)
արմատից. հմմտ. հայ. կոր, կորիզ, լիտվ. gurnas «ոտքի կոճ», մ. ն. գ. küse «կոր»
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
կոր
հայ.
կորիզ
լիտվ.
gurnas «ոտքի կոճ»
մ. ն. գ.
küse «կոր»
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։