Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված
· Էջ 245 / 344
ՄՌՆՉԱԼ
(-ել)
«մռնչալ»
Բնաձայն
Պոկոռնին (Pok IEW 1, 748) տալիս է մրմրամ, մրմրիմ` mrmram, mrmrim, ձեւերը (*mormoc, *murmur- կրկնաւոր բնաձայնական արմատի տակ), որպիսիք չկան. այս արմատի տակ մենք տվել ենք մրմունջ-ի ձեւերը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մռմռումն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 365;
Pok IEW 748
ՄՌՈՒՆՋ
«մռնչոց, շրթունք, մռութ»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mu-
բնաձայնական արմատ
արմատից, որից նաեւ մունջ «խուլ»։ Աճառյանը (ՀԱԲ 3, 366) համարում է բնաձայնական անկախ կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մռնչել,
մռնչական,
մռնչիւն,
մշտամռունջ,
անմռունջ,
մշտնջենամռունջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
մունջ «խուլ»
Մատենագիտություն
ՀԱԲ 366
ՄՌՏԻԿՈՆ
(բհ՝ մռտինակ)
«կռիւ, թշնամութիւն (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
նույնն է մռուտ-ի հետ (տե՛ս)։
Տե՛ս նաեւ
ՄՏՐՈՒԿ
I
(մտրուք), -ի, -աց
(մտրուք)
«քուռակ»
Ծագումն անհայտ է
փոխառություն իրանական աղբյուրի՞ց
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իշամտրուկ
ՄՐՄՈՒՌ
«մռնչալ, աղմկել»
Բնաձայն (թերեւս)
պատկանում է հնդեւրոպական այն կրկնավոր բնաձայնական կազմությունների թվին, որոնց համար վերականգնվում են *mormor-, *murmur- նախաձեւերը՝ հայերենում երկրորդ բաղադրիչի առնմանությամբ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
murmurō «մռնչալ, աղմկել»
գ.
murmel «մրմնթալ, մռմռալ, կարկաչել» (ըստ Պետերսոնի)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 369
ՄՐՈՒՐ
I
(-ռ)
«մրուր, դիրտ, մրրիկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *meu-
«խոնավ, կեղտոտ, հեղուկ, կեղտոտել»
(անմիջական նախաձեւ՝ *mu-ro-)
մուր բառի հետ միասին (տե՛ս) պատկանում է *mu-ro- նախաձեւին՝ *meu- «խոնավ, կեղտոտ, հեղուկ, կեղտոտել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մրրախառն,
մրրիլ,
մրրութիւն,
մրրուկ,
մրրիկ,
մրրկել,
մրրկածին,
մրրկածուփ,
մրրկախառն,
անմրուր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 370
Տե՛ս նաեւ
ՄՕՏԻՒԷԳԻՆ
«Երեւակ (մոլորակ)»
Բաղադրական (թերեւս)
թերեւս բ. մօտ խէթին «Հայկի այսինքն՝ Օրիոնի համաստեղության մոտ»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 373
ՅԱԼԱՄ
«դրոշ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. ‘alam
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 377
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։