Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 245 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 206, սյունակ 1 Էջ 206
ԴՐԱՆՁԵԼ (բբ) «ապստամբվել»
Անստույգ (թերեւս)
-անձ-ը թերեւս ծագում է իրան. (հ)anj-ից (հմմտ. նա-հանջ, պա-հանջ)
Էջ 206, սյունակ 1 Էջ 206
ԴՐԱՍԱՆԳ -ի, -աց «դռան ծաղկյա զարդ (տոնի ժամանակ)»
Անստույգ (թերեւս)
Թերեւս բաղադրված է հայ. դր- «դռան» (հմմտ. դր-անդի) բաղադրիչով, բայց հայտնի չէ սանգ-ի ծագումը
Էջ 206, սյունակ 1 Էջ 206
ԴՐԱՎԵՐՍ «խաչի թեւ»
Փոխառություն
Աղբյուր՝ ֆրանս. travers
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 692
Էջ 206, սյունակ 1 Էջ 206
ԴՐԱՇ (դրոշ), -ու, -ի, -ից «դրոշ, դրոշակ, մի զորամաս. կպարճան, կուռք»
Փոխառություն
Աղբյուր՝ ավ. drafša
Աղբյուր՝ մ. պ. drafš
Աղբյուր՝ պ. drafš
«կուռք» իմաստով՝ դրաշել, դրաշած, դրաշուած, քարադրաշ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրաշակիր, դրովշակիր, խաչադրաշ, աղաւնադրաշ, դրոշազարդ, դրոշախօսութիւն, դրաշել, դրաշած, դրաշուած, քարադրաշ
Մատենագիտություն
H. AG None
Էջ 207, սյունակ 1 Էջ 207
ԴՐՈՇ
Ստուգաբանություն
առանձնացնում է «դրոշ» եւ «կուռք» իմաստները եւ վերջինս թողնում չստուգաբանվածների շարքում
Մատենագիտություն
H. AG 147; Աճ. ՀԱԲ 697
Էջ 207, սյունակ 1 Էջ 207
ԴՐԱՇԱԿ (դրօշակ), -ի, -աց «դրոշակ, դրոշ, բնանցք, փեշ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *drafšaka
Աճառյանը տարբերում է երկու իմաստները եւ առաջին իմաստով բառերը համարում հայերեն ինքնուրույն կազմություններ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 695
Էջ 207, սյունակ 1 Էջ 207
ԴՐԱՔՄԱՅ (դրաքմէ, դրագմէ) ««դրամ» (կշռաչափ եւ փող)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δραχμή
Բաղադրություն՝ երկադրաքմայ (երկդաքմեան):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկադրաքմայ, երկդաքմեան
Մատենագիտություն
H. AG 347; Աճ. ՀԱԲ 693
Տե՛ս նաեւ
Էջ 207, սյունակ 1 Էջ 207
ԴՐԴԱՒԵԼ (դրդուաղել) «կակազել, թոթովել»
Անստույգ
Ծագումն անհայտ է:
Էջ 207, սյունակ 1 Էջ 207
ԴՐԴԵԼ «դրդել, շարժել, գրգռել, հորդորել»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *dhreibh- «քշել, մղել, հրել, դրդել» (անմիջական նախաձեւ՝ *dhribh-t-) *-t- ածանցական բաղադրիչով
Պատկերավոր կազմություն: Հազիվ թե որեւէ կապ ունենա *dhreibh/*dhribh- «քշել, մղել, հրել, դրդել» արմատի հետ՝ *-t- ածանցական բաղադրիչով՝ *dhribh-t:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դ(ր)դուել, դրդումն, դրդիչ
Էջ 207, սյունակ 1 Էջ 207
ԴՐԴԶ «ցնդաբանություն»
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *dher- «բնաձայնական արմատ»
Բնաձայնական կազմություն: Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *dher- բնաձայնական արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրդջիւն, դրդջումն