Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298)
· Էջ 243 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
ԴՐԱՇԱԿ
(դրօշակ), -ի, -աց
«դրոշակ, դրոշ, բնանցք, փեշ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *drafšaka
Աճառյանը տարբերում է երկու իմաստները եւ առաջին իմաստով բառերը համարում հայերեն ինքնուրույն կազմություններ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 695
ԴՐԴԱՒԵԼ
(դրդուաղել)
«կակազել, թոթովել»
Անստույգ
Ծագումն անհայտ է:
ԴՐԴԵԼ
«դրդել, շարժել, գրգռել, հորդորել»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *dhreibh-
«քշել, մղել, հրել, դրդել»
(անմիջական նախաձեւ՝ *dhribh-t-)
*-t- ածանցական բաղադրիչով
Պատկերավոր կազմություն: Հազիվ թե որեւէ կապ ունենա *dhreibh/*dhribh- «քշել, մղել, հրել, դրդել» արմատի հետ՝ *-t- ածանցական բաղադրիչով՝ *dhribh-t:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դ(ր)դուել,
դրդումն,
դրդիչ
ԴՐԴԶ
«ցնդաբանություն»
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *dher-
«բնաձայնական արմատ»
Բնաձայնական կազմություն: Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *dher- բնաձայնական արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրդջիւն,
դրդջումն
ԴՐԵՄԽՈՂ
(դրեմխոխ)
«ժանտահոտ»
(ԲՀ՝ դրեմ «խուխ. ժահահոտ»)
Անստույգ
Ծագումն անհայտ է: Ամալյանը (ԲՀ 278) արմատը համարում է դրեմ եւ բխեցնում է հուն. δριμύς «սուր, կծու, կծվահոտ» բառից, որ քիչ հավանական է:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
δριμύς «սուր, կծու, կծվահոտ»
ԴՐԵՇՏ
(դրիս)
«դժվար»
(ԲՀ)
Անստույգ
Աղբյուր՝ պ. durušt
«խոշոր, կոպիտ, կոշտ»
Աճառյանը (ՀԱԲ 1, 693) բխեցնում է պ. durušt «խոշոր, կոպիտ, կոշտ» բառից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 693
ԴՐԻՃ
-ի
«հմայակ, հմայագիր» կամ «դագաղ»
Անստույգ
Ծագումն անհայտ է:
ԴՐԻՓԱՔՏԱՅ
«ցանկապատ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δρύφακτα
հգն. ձեւից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 694
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։