Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված
· Էջ 243 / 344
ՄՈՒՃԱՆԵԼ
(-մոյծ)
«մուծել, մտցնել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)meug-
«սահել, սողոսկել»
(անմիջական նախաձեւ՝ *(s)mug-)
արմատից։ Աճառյանը (ՀԱԲ 3, 343) միացնում է մուտ- արմատի հետ՝ առանց նկատի ունենալու, որ այս դեպքում չի բացատրվում մուծ/մոյծ հերթագայությունը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մուծումն,
մուծիչ,
մուծիկ,
ստորամույծ,
եկամույծ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
smjúga
հայ.
մուխ
հայ.
մխել
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 139;
ՀԱԲ 343
ՄՈՒԿՆ
-ան, -ունք
«մուկ, մկան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mūs-
«մուկ, մկան»
-կն վերջածանցով
արմատից՝ -կն վերջածանցով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մկնաքիս,
մկնորսակ,
մկնաճարակ,
մկնանիկ,
մկնասոխ,
մկնականջ,
մկնակեր,
մկնօրհնէք,
խոլոմուկն,
հողամուկն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
muš-
հուն.
μῦς
լատ.
mūs
հ. անգլ.
mūs
ռուս.
мышь
Մատենագիտություն
H. AG 355;
Աճ. ՀԱԲ 355
ՄՈՒՂ
I
«մղում, քաշում, հրում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *meu-
«հեռացնել, տեղից շարժել»
(անմիջական նախաձեւ՝ *mu-l-)
(մուղ «վարժ») ըստ Բուգգեի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մղել,
ընդդիմամղել,
ճակատամղող,
մեզմսող,
ջրմսող,
տրմսող,
անմսող,
քաջամսող
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
mivati- «հրում է մղում է»
լատ.
moveō «շարժել»
ՄՈՒՂՁ
I
(մողձ, մղինձ)
«շնչահեղձություն, խեղդվելը»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mel-
«մանրել, ջարդել»
(անմիջական նախաձեւ՝ *mol-g/h- կամ *mul-k-)
որից մամուլ, «սեղմելու գործիք», մեղկ «թույլ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մղձուկ,
մղձկել,
մղձկոտ,
մղնձկտալ,
հեղձամուղձ
Նոր՝
մղձաւանջ, մղձաժետ
մղձաւանջ, մղձաժետ
Տե՛ս նաեւ
ՄՈՒՂՋ
(աղջամուղջ բառում)
Ստուգաբանություն
եթե ինքնուրույն բաղադրիչ է եւ ոչ թե աղջ-ի կրկնավորը, ապա հմմտ. մուղտ:
Տե՛ս նաեւ
ՄՈՒՆ
-ոյ, ուշ՝ -ի
«մանր մժեղ, եռք, քոս»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mus- կամ *mu-
«միջատ՝ մոծակ, ճանճ»
(անմիջական նախաձեւ՝ *mus-no- կամ *mu-no-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մնակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μυῖα «ճանճ»
հ. վ. գ.
mucka «մոծակ»
Մատենագիտություն
H. AG 476;
Աճ. ՀԱԲ 358
ՄՈՒՆԻ
«իգական անդամ»
Ծագումն անհայտ է
ՄՈՒՆՁ
I
«խոսք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mun-
«բնաձայնական արմատ»
(անմիջական նախաձեւ՝ *munkio-)
Աճառյանը ՀԱԲ (3, 359) համարում է բնաձայնական կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մնջել,
մնջին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
múnjati «ձայն է արձակում»
հուն.
mukáomai «բառաչել, մռնչալ, որոտալ»
ռուս.
мычать «բառաչել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 359
Տե՛ս նաեւ
ՄՈՒՆՋ
«մունջ, անխոս, համր, լուռումունջ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mu-
«բնաձայնական արմատ»
(անմիջական նախաձեւ՝ *mundhio-)
Աճառյանը (ՀԱԲ 3, 359) տալիս է *mundyo- նախաձեւը, որ կասկածելի է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մնջիկ,
մնջուկ
Նոր՝
մնջկատակ
մնջկատակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
mutus «համր»
հայ.
մունջ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 359
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։