Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 243 / 919
ԴՈՒՐՃ
II
«խանձարուր (՞)»
Անստույգ (՞)
թերեւս ուղղելի է «տուփ, արկղ»։ Եթե Ն. Բյուզանդացու ֆրանսերեն-հայերեն բառարանի layette բառի
ԴՈՒՔՍ
(-ի)
«դուքս, իշխան, մահմեդական կրոնապետ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δούξ < լատ. dux
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դքսութիւն
Նոր՝
դքսական, դքսուհի
դքսական, դքսուհի
Մատենագիտություն
H. AG 346;
Աճ. ՀԱԲ 688
ԴՈՓԵԼ
«դոփել, ոտքը գետնին խփել, կոփել, բախել»
Բնաձայն (թերեւս)
տոփել բայի (տե՛ս) բարբառային ձայնեղացած ձեւը: Աճառյանը համարում է բնաձայնական կազմութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դոփիւն,
դոփումն
Մատենագիտություն
ՀԱԲ 688
Տե՛ս նաեւ
ԴՊԵԼ
«վրացական մի մակդիր»
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. tbeli
«սրբեցի»
գիւան դպելն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 688
ԴՊԻՐ
(-ի, -աց)
«դպիր, ատենադպիր, քարտուղար, գրագիր»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. dipīr
Աղբյուր՝ պ. dabīr
Փոխառութիւն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դպրութիւն,
դպրապետ,
դպրանոց,
դպրոց,
դիւանադպիր,
ատենադպիր
Նոր՝
դպրատուն, դպրոցական, դպրոցաւարտ
դպրատուն, դպրոցական, դպրոցաւարտ
Մատենագիտություն
H. AG 347;
Աճ. ՀԱԲ 689
ԴՌԱԿՈՆ
(դռակոն(ռռ)այն)
«վիշապ, վիշապաձուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δράκων
Աղբյուր՝ հուն. δρακαινα
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 689
ԴՌԱԿՈՆԱՌ
(-ի, -ից)
«վիշապաձուկ, խայտաբղետ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. *δρακονάριον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 689
ԴՌԻՆՃ
«մի բոյս»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *dher-
(անմիջական նախաձեւ՝ *dh(ē)rendio- (՞))
տարբեր բոյսերի համար կասկածով վերականգնուող *dheregh-no-(e)s- հիմքերի կողքին
տարբեր բոյսերի համար կասկածով վերականգնուող *dheregh-no-(e)s- հիմքերի կողքին:
Զուգաբանություններ այլ լեզուներում
կելտ.
drageno «փշաբուփ» (<*dhrg'h)
գ. բրբ.
dirnlein «հոն»
լիտվ.
drigne «բանգի (թունաւոր խոտ)»
ռուս.
дерен «հոն»
հուն.
τρεχνος «ճյուղ»
ԴՌՆՉԵԼ
(-իլ)
«թնդացնել, դողդոջացնել», «ականջը կանչել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhrēn-
(անմիջական նախաձեւ՝ *dhrēnkiō-)
Աճառյանը համարում է հայկական բնաձայնական կազմութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դռնչիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ.
drēch «երգ, պատմութիւն» (<*dhrenkta)
սլովեն.
drok «սանդղակոթ, թակ»
Մատենագիտություն
Pok. IEW 256;
Աճառյանը (ՀԱԲ) 689
ԴՌՈՅԹ
(դռութ, դռոթ, դրուդ, գրոհ-ի ազդեցութեամբ՝ դրոհ)
«խմբային հարձակում, գրոհ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhers-
«համարձակվել, հանդգնել, հարձակվել»
(անմիջական նախաձեւ՝ *dhērs >դր)
-ոյթ ածանցով
Աւելի քիչ հաւանական է բխեցնել *dher- «քրթմնջալ, թնդալ» բնաձայնական արմատից՝ r-ի սաստկական բնոյթի փոփոխութեամբ ու-ի:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրոթել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dharṣati «համարձակ է, հանդգնում է»
հուն.
θάρσος «համարձակութիւն»
գոթ.
gadaursan «համարձակվել»
հ. անգլ.
gedyrst «համարձակութիւն»
հուն.
θόρυβος «աղմուկ, ճիչ»
գոթ.
drauhts «արշաւանք»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։