Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված
· Էջ 242 / 448
ՀԱՄՏԻԿ
«համապատիվ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *deu-
«հարգել»
(անմիջական նախաձեւ՝ *տիկ)
կազմված է համ- նախածանցով
կազմված է համ- նախածանցով` *տիկ անծանոթ արմատից, որ կարող է կապ ունենալ հնդեւրոպական *deu- «հարգել» արմատի հետ:
ՀԱՅ
III
(ԲՀ՝ հայք «հսկայք»)
«հսկա»
Անստույգ (թերեւս)
հայք եւ Հայկ բառերի զուգորդումից բխեցված մեկնություն
ՀԱՅԴՈՒԿ
«հեղափոխական մարտիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ բուլղ. hajdúk
Աղբյուր՝ հունգ. hajdú
«հետեւակ (հգն. hajdúk)»
Նոր փոխառություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 30
ՀԱՅԻԼ
«նայել, դիտել»
Բնիկ հնդեւրոպական
հնդեւրոպական ծագումը, բայց եղած վարկածները բավարար հավաստիություն չունեն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հայելի,
հայեցացք,
երկնահայեցաց,
քաղցրահայեցաց,
յառաջահայեցաց,
իմաստնահայեցաց,
լուսահայեցաց,
ծովահայեցաց,
ընդվայրահայեցաց,
դժնահայեցաց
Նոր՝
հայեցակարգ, հայեցավոր, հայեցողություն
հայեցակարգ, հայեցավոր, հայեցողություն
ՀԱՅՐ
(հաւր, հարք, հարանց)
«հայր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pəter-
«հայր»
(անմիջական նախաձեւ՝ *pətrós-)
բնիկ հնդեւրոպական՝ *pəter-՝ *pətrós- «հայր» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հայրաբար,
հայրապետ,
հայրենի,
անհայր,
միահայր,
քաջահայր,
զուգահայր,
նախահայր,
թագավորահայր,
խոստովանահայր,
հաւրեղբայր,
հայրենակից,
հաւրու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
pita(r)
հուն.
πατήρ (սեռ. πατρός)
լատ.
pater
հ. իռլ.
athir
Մատենագիտություն
H. AG 463;
Աճ. ՀԱԲ 32
ՀԱՆ
ոյ (°)
«տատ, մեծ մայր»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *an-
«նախահայր կամ նախամայր»
բնիկ հնդեւրոպական՝ *an- «նախահայր կամ նախամայր» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանի,
հանիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἀκνίς «մոր կամ հոր մայր, տատ» ((Հեսիքիոս))
լատ.
anus «պառավ կին»
հ. վ. գ.
ana «նախամայր, տատ»
Մատենագիտություն
H. AG 463;
Աճ. ՀԱԲ 33
ՀԱՆ-
«հենք, հյուսվածք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pan-
«հյուսվածք, գործվածք; մանել, հյուսել»
(անմիջական նախաձեւ՝ *(s)pen-)
բնիկ հնդեւրոպական՝ *pan- «հյուսվածք, գործվածք» արմատից, որը կապված է *(s)pen- «մանել, հյուսել» նախաձեւի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանուլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
pannus «կտոր, ցնցոտի»
հ. պրուս.
panto «տրցակ»
անգլ.
spin «հյուսել»
ՀԱՆԱՊԱԶ
«միշտ, շարունակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *hama-pāza (*hana-pāza)
Հիւբշմանը (AG 463) եւ նրա հետեւողութեամբ Պոկոռնին (Pok. IEW 907), համարում են բնիկ՝ հին-ի հետ միասին։ Աճառեանը (ՀԱԲ 3, 35) առանձնացնում է հանա-ն եւ համարում իրանական։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանապազաբուխ,
հանապազախաւս,
հանապազաստուր,
հանապազորդ,
հանապազորդել,
հանապազար,
հանապազարտեայ
Մատենագիտություն
Bailey, DKS 230;
H. AG 463;
Pok. IEW 907;
Աճ. ՀԱԲ 35
ՀԱՆԳ-
«դադար, վերջ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *kuei-
«հանգստանալ, հանգիստ վայելել»
հան- նախածանցով
որի -i-ն ահպանուել է (*հան-գիչիմ>հանգչիմ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգչիլ,
(-նուլ),
հանգիստ,
հանգստաբար,
հանգստանոց,
մահահանգիստ,
հոգեհանգիստ,
ձմեռնահանգիստ,
նաւահանգիստ,
անհանգիստ
Նոր՝
հանգստանալ, հանգստութիւն
հանգստանալ, հանգստութիւն
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 134
ՀԱՆԳԱՆԱԿ
(-ի, -աց (այլեւ -իւ))
(հանկանակ)
«հանգանակութիւն, հանգանակակից, հանգանակաբաժին»
Փոխառություն
իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգանակել,
հանգանակութիւն,
հանգանակապետ,
հանգանակաւոր,
հանգանակող
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։