Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 242 / 552
ԿԱՂԱԹ
(կաղթ, կալթ, կափթ, այլեւ կաղկաղ)
«զամբիւղ, կողով»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. καλαθος
Տե՛ս նաեւ
ԿԱՂԱՂ
(ներգ. ի կաղաղի)
«որջ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gol-
«ապաստարան, անասունների ապաստարան»
արմատից
Հնարավոր է խաղաղ բառի համեմատությունը սրա հետ՝ կ/խ հերթագայությամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաղաղանք,
կաղաղանալ,
կաղաղոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γωλεός «փոս, բույն, որջ»
լիտվ.
gu-lis «անկողին. որջ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 492
ԿԱՂԱՄԱՍ(Ի)
(կաղամադի, կաղամահի)
«բարդի դողդոջուն»
Փոխառություն
Աղբյուր՝ ուրարտերեն (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
Աճառյանը (ՀԱԲ 2, 492) համարում է փոխառություն ուրարտերենից (խալդերենից), բայց հմմտ. թրակ. (էդոնների ցեղում) kalamín-dar «սոսի, չինարի» (dar «ծառ»):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 492
ԿԱՂԱՄԱՐ
(կաղմար)
«թանաքաման»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. καλαμάριον
Մատենագիտություն
H. AG 353;
Աճ. ՀԱԲ 493
ԿԱՂԱՄԲ
«կաղամբ, կաղամբաբույս»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ պ. kalam
Աղբյուր՝ պ. karamb
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաղամբավաճառ,
կաղամբակուրծ
Նոր՝
կաղամբապուր, ծաղկակաղամբ
կաղամբապուր, ծաղկակաղամբ
Մատենագիտություն
H. AG 162;
Աճ. ՀԱԲ 493
ԿԱՂԱՄԻՏ(Ա)
(կաղամբի(ա))
«մի տեսակ խունկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հունարեն (՞)
Փոխառություն հունարենի՞ց:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 493
ԿԱՂԱՆՋԱՆ
-նան (ուշ՝ կաղնջան, կաղնջնան, կաղնճնան, կաղնջնան, կաղնշան, կաղնշան, կաղջնան, կաղընշայ, կաղջնայ, կաղընճանա)
«իշակաթնուկ (բույս)»
Ծագումն անհայտ է
Կապ ունի՞ կաղինջ բուսանվան հետ:
ԿԱՂԱՊԱՐ
-ի (ուշ՝ կաղպար)
«կաղապար»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *kalapad < հուն. καλοπόδιον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 494
ԿԱՂԱՔԵԼ
(կաղուիլ, կրուիլ)
«կուչ գալ, կծկվել, սառչել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gel-
«սառչել»
(անմիջական նախաձեւ՝ *geldu-, *gel(ō)-)
արմատից
թերեւս բաղադրված *gel- «գնդ(վ)ել» արմատի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
γελανδρον «սառը, պաղ»
լատ.
gelū «սառնամանիք»
խուլ.
kala «ցուրտ լինել, սառչել»
հ. հնդկ.
gula «գնդակ»
ռուս.
желвак «ուռուցք, ելունդ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 495;
Ջահ. ՀԼՊ 124
ԿԱՂԹ
(կալթ, կախթ, այլն՝ կաղկաղ)
««շալակ» իմա՛ «պարկ» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է (հավանաբար)
նույնն է կաղաթ բառի հետ:
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։