Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 242 / 764
ԹՈՒԵՆԻԹ
«մի փոքր ժամանակաչափ, (երկ)վայրկյան»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. θāniyat
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 201
ԹՈՒԵՐ
«նվազ, թերի»
Անստույգ
Գործածուած է թերի-ի փոխարէն՝ թուերագոյն = թերագոյն։ Կարող է լինել սրա բարբառային տարբերակը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թուերագոյն
ԹՈՒԶ
(-ոյ, ուչ՝ -ի, -ից)
«թուզ»
Փոխառություն
Աղբյուր՝ միջերկրածովյան կամ փոքրասիական աղբյուր *tugho-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թզենի,
թզաբեր,
թզենապատ,
թզկերուկ,
թզորակ,
մոլաթուզ,
ժանտաթզենի,
մոլաթզենի,
ադամաթուզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σῦκον (բեովտ. τὔκον)
լատ.
fīcus
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 202;
Ջահ. ՀԼՊ 466
ԹՈՒԹ
I
(-ոյ)
«թութ (պտուղ)», բրբ. «ձեռքի գորտնուկ, լեզվի ծայրի վերք»
Փոխառություն
Աղբյուր՝ արամ. tūtā
իրան. միջնորդութեամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թթենի,
թթաքաղ
Մատենագիտություն
H. AG 155;
Աճ. ՀԱԲ 202
ԹՈՒԹ
II
«?»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ
ԹՈՒԹԱԿ
(դուղաք)
«թութակ (թռչուն), պապկա»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. tōtak (tūtī)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թութակաբան,
թութակաբար,
թութակային,
թութականման,
թութակօրէն
Մատենագիտություն
H. AG 264;
Աճ. ՀԱԲ 203
ԹՈՒԹԻ
(թութիայ)
«ծարիր, ծարրաթար»
Փոխառություն
բուն աղբիւրը չի հաւաստուած
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
թութիա «մի ծաղիկ (որպէս աչքի դեղ գործածուող)»
ԹՈՒԼԱՆ
(թուլան խոտ)
««ընձախոտ» անվան մեջ»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. tulani
ԹՈՒԽ
I
(թուղ), -ոյ
«թուխ, թխագույն, մուգ գորշ, սեւավուն, մութ, մթին, խավար, մռայլ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *teu-
«ուռչել»
(անմիջական նախաձեւ՝ *tu-kho-)
Աճառյանը (ՀԱԲ 2, 203) դնում է կասկածելիների շարքում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թխագոյն,
թխանալ,
թուխակն,
թոյրաքուխ,
քաջաթուխ,
բոթուխ
Նոր՝
թխորակ, թխադեմ
թխորակ, թխադեմ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խլ.
poka ((*tu-g>))
հ. շվեդ.
thukna «մառախուղ»
հ. անգլ.
duxian «մթնեցնել»
հ. սաքս.
thiustri
հ. վ. գ.
d-uster «մութ»
հ. սլ.
tuko «ճարպ» ((*tu-k>) ըստ Պետերսոնի)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 203;
Pok. IEW 1081
ԹՈՒԽԲ
«կառաբույս»
Ծագումն անհայտ է
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։