Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված
· Էջ 241 / 448
ՀԱՄԱԿ
I
««գորշախայտ» (ԶԲ՝ «միագույն»)»
Ծագումն անհայտ է
«Միագույն» բացատրության դեպքում հնարավոր է կապը համակ «ամբողջ» բառի հետ
ՀԱՄԱԿ
II
«ամբողջ, ամբողջովին, լիովին»
Փոխառություն
Աղբյուր՝ հ. պ. hamāk
Աղբյուր՝ պրթ. hmg-
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համակել,
համակիլ,
համակակոյր,
համակակոր
Մատենագիտություն
H. AG 177;
Աճ. ՀԱԲ 19
ՀԱՄԱՐ
I
(-ոյ, -ու)
«համար, թիվ, հաշիվ, քննություն, համեմատություն, ենթադրում»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *hamār
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համարիլ,
համարողութիւն,
անհամար,
յոգնահամար
Նոր՝
համարակալ, համարակալութիւն, համարիչ, համարում, մարդահամար
համարակալ, համարակալութիւն, համարիչ, համարում, մարդահամար
Մատենագիտություն
H. AG 178;
Աճ. ՀԱԲ 22
ՀԱՄԱՐ
II
««ժառանգություն, հայրենի (ժառանգություն)» (ԲՀ)»
Անստույգ (հավանաբար)
կապված է նախորդ համար բառի հետ՝ ներկայացնելով նրա իմաստային մի զարգացումը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 23
ՀԱՄԲԱԿ
(-ի, -աց)
(ամբակ)
«նորածին, մանուկ, տղա, որդի, զավակ, աշակերտ, թերուս»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական (՞)
(թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համբակաբար,
համբակական,
համբականալ,
համբակատի,
համբակել,
համբակարեն
ՀԱՄԲԱՒ
(-ոյ, -ու, -ի, -աց)
«համբավ, հռչակ, լուր»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *bha-
«խոսել»
Աղբյուր՝ իրանական *ham-bav
bav-ի համար հմմտ. խոտ.-սակ. pra-vā- «զրույց» (<հնդեւրոպական *bha «խոսել», հայ. բա-մ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համբաւել,
համբաւաւոր,
համբաւակոծ,
համբաւահան,
համբաւատենջ,
չարահամբաւ,
բազմահամբաւ,
բարեհամբաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
խոտ.-սակ.
pra-vā- «զրույց»
Մատենագիտություն
Bailly None;
DKS 294;
Ջահ. ՀԼՊ 530
ՀԱՄԵՄԱՏ
(-ի, -ից)
«համեմատ, համապատասխան»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական (՞)
(թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համեմատել,
համեմատութիւն,
անհամեմատ,
անհամեմատութիւն,
համեմատաբար,
համեմատաբանութիւն
ՀԱՄԵՏ
«կորդին, փալան»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համետել,
համետագործ,
համետաւոր
ՀԱՄԻՍԱՂ
«հակառակորդ, հակառակ կողմ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. hamēmāl
իրանական աղբյուրից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 27
ՀԱՄՈԶ
«համոզված, հլու»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. ham(m)oz
«սովորեցնել, խրատել, ընտելացնել»
բայի ներկայի հիմք
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համոզել,
համոզիչ,
չարահամոզ,
համոզում,
համոզմունք
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։