Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առու» որոնման արդյունք՝ 4917 բառահոդված
· Էջ 241 / 492
ՀԱՆԴԷՍ
(-ի, -ից)
«հրապարակային ցուցադրություն, հրապարակային քննություն, ատյան, դատ, մրցություն, մրցարան, հրապարակ, զորահանդես»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ իրանական (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանդիսանալ,
հանդիսանի,
հանդիսական,
հանդիսատես,
հանդիսաւոր,
մեծահանդէս,
բազմահանդէս,
երկնահանդէս,
կանխահանդէս
Նոր՝
հանդիսաւորութիւն, հանդիսութիւն, զորահանդէս, պարահանդէս, ցուցահանդէս
հանդիսաւորութիւն, հանդիսութիւն, զորահանդէս, պարահանդէս, ցուցահանդէս
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
handaesa-, andes «երեւալ, հանդես գալ»
Մատենագիտություն
H. AG 179;
Աճ. ՀԱԲ 40;
Ջահ. ՀԼՊ 530
ՀԱՆԴՈՅՐԺ
«հանդուրժող, համբերող, դիմացող»
Փոխառություն (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *dher-
«պահել»
Փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված: Հավանաբար կապ ունի հնդեւրոպական *dher- «պահել» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդուրժել,
հանդուրժական,
անհանդուրժելի,
դժուարահանդուրժելի,
անհանդոյ(ր)ժ
ՀԱՆԹԻԹ
«մի բոյս»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. hantīt
փխնկ. halbib-ի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 41
ՀԱՆՃԱՐ
(ոյ ուշ՝ նաեւ -ի, -ից)
«խելք, իմաստութիւն, հանճար»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *hančar
ըստ Բոլոնիեզի։ Աճառյանը (ՀԱԲ 3, 41) տալիս է պ. hanjar «կերպ, եղանակ ճանապարհ, ուղի» զուգահեռ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանճարագիտութիւն,
հանճարել,
հանճարեղ,
անհանճար,
անհանճարութիւն,
բազմահանճար,
կորովահանճար,
տղայահանճար,
գերահանճար,
հոգեհանճար
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
hang'r- «մտածել, խորհել, մտածմունք, խորհրդածութիւն»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 530;
Աճ. ՀԱԲ 41
ՀԱՇԱ
«վայրի ծոփիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. hāšā
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 42
ՀԱՇԻՇ
«հաշիշ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. hašīš
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 42-43
ՀԱՇԻՒ
(-ի)
«հաշիվ, կռիվ, վեճ»
Փոխառություն
Աղբյուր՝ արամ. ḥəšīb
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաշուել,
հաշուընկեր,
հաշուակից,
անհաշիւ,
հեշտահաշիւ
Նոր՝
հաշուապահ, հաշուապահական, հաշուապահութիւն, հաշվառել, հաշվառում, հաշվարկում, հաշուեկշիռ, հանրահաշիւ
հաշուապահ, հաշուապահական, հաշուապահութիւն, հաշվառել, հաշվառում, հաշվարկում, հաշուեկշիռ, հանրահաշիւ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 43;
Ջահ. ՀԼՊ 477, 481
ՀԱՇՄ
(-ի)
(խաշմ)
«խեղանդամ, խեղված, հաշմ»
Փոխառություն (թերեւս)
թերեւս արաբերենից՝ hšm «ջարդել, ճզմել» (°): -Աճ. ՀԱԲ 3, 43 (կասկածով)։ Ջահ. ՀԼՊ 486
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաշմիլ,
հաշմութիւն,
հաշմանդամ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 43;
Ջահ. ՀԼՊ 486
ՀԱՇՏ
«հաշտ, խաղաղասեր»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. āštīh
Աղբյուր՝ պ. āšti
Աղբյուր՝ ավ. āxšti
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաշտել,
հաշտեցուցիչ,
հաշտութիւն,
հաշտարան,
հաշտարար,
արագահաշտ,
դյուրահաշտ
Մատենագիտություն
H. AG 179, 513;
Աճ. ՀԱԲ 43;
Ջահ. ՀԼՊ 530
ՀԱՇՏԱԴՐԱՄ
«ութ դրամանոց»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. hašt
«ութ»
Աղբյուր՝ պ. diram
«դրամ»
Մատենագիտություն
H. AG 264;
Աճ. ՀԱԲ 44
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։