Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված · Էջ 241 / 344
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 534, սյունակ 1 Էջ 534
ՄՈՅԿ (մոյգ) «կոշիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. mōk
Փոխառություն իրանական աղբյուրից: հմմտ. մ. պ. mōk:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
միամոյկ, ճորձմոյկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ. mōk
Մատենագիտություն
H. AG 196; Աճ. ՀԱԲ 344
Էջ 534, սյունակ 1 Էջ 534
ՄՈՅՆ I «բարեձեւություն, վայելչություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *meu- «խոնավ, բաց, լվանալ, մաքրել» (անմիջական նախաձեւ՝ *mou-no-)
Բնիկ հնդեւրոպական՝ *mou-no- (*meu-) «խոնավ, բաց, լվանալ, մաքրել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոյնաւոր, տմոյն, տմունութիւն, բարեմոյն, չարամոյն, հաւրամոյն, հարանցամոյն
Զուգաբանություններ այլ լեզուներում
նիդերլ. mooi «գեղեցիկ» (հայ-գերմ. զուգաբանություն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 344
Էջ 534, սյունակ 1 Էջ 534
ՄՈՅՆ II «խեղդում, ընկղմվում, ընկղմում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *meu- «բաց, խոնավ» (անմիջական նախաձեւ՝ *mou-no-)
Բնիկ հնդեւրոպական՝ *mou-no- (*meu-) «բաց, խոնավ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծովմոյն, գետամոյն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատվ. maūt «ընկղմվել, սուզվել, լողալ»
հայ. մոյն «վայելչություն (մաքրություն)»
Մատենագիտություն
Pok. IEW 741
Էջ 534, սյունակ 1 Էջ 534
ՄՈՅՆ III «մեկնություն»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *men- «մտածել»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *men- «մտածել» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երազամոյն
Էջ 534, սյունակ 1 Էջ 534
ՄՆԱ(Յ) «մեզ» (ԲՀ)
Անստույգ (թերեւս)
Աղբյուր՝ հուն. μόνος (թերեւս) «միակ, մեկ»
Թերեւս ուղղելի է մոնա «մեկ», եթե մոնա-ն հուն. μόνος-ից («միակ, մեկ») է, ինչպես կարծում է Ամալյանը (ԲՀ 408):
Էջ 534, սյունակ 1 Էջ 534
ՄՈՇ (սեռ. մոշա՞յ) «մոշենի, մոշի պտուղ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *moro- (անմիջական նախաձեւ՝ *mors-)
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *mors- (*moro- > հայ. մոր)՝ մորշ > մոշ անցմամբ (հմմտ. *mors-> բ. մոռ (հ.-ե.*rs > րշ եւ ռ տարբերակմամբ)):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոշավայրի, մոշենի, մոշի, բ. մոշահաւ, մոշահոտ, մոշաքաղ, մոշուտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. բ. մոռ
Էջ 534, սյունակ 1 Էջ 534
ՄՈՌ «ազնվամորի, արքայամորի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *moro- (անմիջական նախաձեւ՝ *mors-)
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *mors- (*moro- > հայ. մոր): մոշ-ի հնչյունային տարբերակը՝ հ.- ե. *rs > ռ եւ րշ > շ անցումներով:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. մոշ
Էջ 535, սյունակ 1 Էջ 535
ՄՈՌԱՆԱԼ «մոռանալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mer- «խանգարել, վրդովել, արհամարհել, մոռանալ» (անմիջական նախաձեւ՝ *mer-s-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոռացանք, մոռաց, մոռացկոտ, մոռացութիւն, մոռացումն, չմոռացական, անմոռաց, չարամոռաց, տիրամոռաց, երախտամոռաց, դիւրամոռաց, անմոռանալի, անմոռուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. mṛśyate «մոռանում է, արհամարհում է, ներում է»
հ. վ. գ. marren «խանգարել»
լիտվ. maršùs «մոռացկոտ»
լիտվ. miřšti «մոռանալ»
Մատենագիտություն
H. AG 475; Աճ. ՀԱԲ 346
Էջ 535, սյունակ 1 Էջ 535
ՄՈՍ «շոշափումն» (ԲՀ)
Ծագումն անհայտ է
Առնված է Աստվածաշնչի Մոսի կամ Մուսի հատուկ անվան մեկնութիւնից
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 408, 5
Էջ 535, սյունակ 1 Էջ 535
ՄՈՎՐԷ «դառնութիւն» (ԲՀ)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ եբր. merer (թերեւս) «դառնութիւն»
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 409