Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված · Էջ 241 / 919
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒԽՏ ««դուստր, աղջիկ» (հատուկ անուններում)»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. duxt
Աղբյուր՝ պ. duxt
Փոխառություն իրանական աղբյուրից՝ իրանական բաղադրություններում:
Մատենագիտություն
H. AG 144; Աճ. ՀԱԲ 682
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒԿԱՆ (դոկան, դակոն) «գերան» (բբ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է. անհավանական է Ամալյանի կարծիքը, որ ըստ դագօն ձեւի եբր. «ցորեան» մեկնության, «ցորեան»-ը համարում է «գերան» մեկնության աղբյուրը:
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒԿԵՆԱՐԻՈՍ (դուկենասիոս) «երկհարյուրապետ»
Փոխառություն
Աղբյուր՝ բյուզ. հուն. δουκηνάριος
< լատ. ducenarius
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 683
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒԿԼԱԿ (դուգուլ(ակ)) «սեխ», «փոքրիկ եւ խակ ձմերուկ» (ԲՀ, բրբ)
Ծագումն անհայտ է
«սեխ» (ԲՀ՝ սեխ-ի բացատրության մեջ). բրբ. դուգուլ(ակ) «փոքրիկ եւ խակ ձմերուկ»:
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒՂԱՅ I «մի տեսակ թանկագին կերպաս»
Փոխառություն (թերեւս)
(ըստ Աճ. (ՀԱԲ 1, 683) ուղղելի է դուռայ). թերեւս փոխառություն թյուրք-թաթարական աղբյուրից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 683
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒՂԱՅ II II «ցցունք, գլխի մազափունջ կամ փետրափունջ»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. tug
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 683
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒՄ (դմոտ) «հարբուխ»
Փոխառություն
Աղբյուր՝ չաղաթ. dumagu
Աղբյուր՝ թաթար. tumav
Աղբյուր՝ թրք. tumagi
Փոխառություն թյուրք-թաթարական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դմոտ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 683
Էջ 203, սյունակ 1 Էջ 203
ԴՈՒՄԱՅ «նմանություն» կամ «բնակվել» (ԲՀ)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ եբր. dǝmth (թերեւս) «նմանություն»
Փոխառություն՝ թերեւս եբր. dǝmth «նմանություն» բառից։
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 362
Էջ 204, սյունակ 1 Էջ 204
ԴՈՒՆ I «քիչ, հազվագյուտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dheu- «փոշի»
Հազիվ թե կապված լինի հնդեւրոպական *dheu- «փոշի» արմատի հետ՝ «մանր» > «քիչ» անցմամբ (հմմտ. դոյզն բառի մասին ասվածը)։
Տե՛ս նաեւ
Էջ 204, սյունակ 1 Էջ 204
ԴՈՒՆ II «կարճ սուսեր, դաշույն»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *dhō- «սրել»
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *dhō- «սրել» արմատի հետ։ Աճառյանը (ՀԱԲ 1, 683) հնարավոր է համարում կարդալ դան եւ նույնացնել դան «դանակ» բառի հետ (տե՛ս)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 683
Տե՛ս նաեւ