Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 5512 բառահոդված (էջ 24/552)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 53, սյունակ 1 Էջ 53
ԱՆԳՍՏՈՒՏ «ամուր, պինդ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա լատ. angustus «նեղ, սուղ» բառի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
angustus
«նեղ, սուղ»
Էջ 53, սյունակ 1 Էջ 53
ԱՆԳՏԻ «բոզ, պոռնիկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կազմված է անկղիտանալ բայի հիմքից (տե՛ս) անկղտ-ի > անկ/գտի:
Տե՛ս նաեւ
Էջ 53, սյունակ 1 Էջ 53
ԱՆԴ I «այնտեղ, վաղ, այն ժամանակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է բնիկ հնդեւրոպական ծագման ն- ցուցականից (ն-ա, -այ-ն, -ն)՝ ա- նախամասնիկով եւ -տ- > դ (ռնգայինից հետո) վերջամասնիկով, որը հանդես է գալիս նաեւ ա-ս-տ «այստեղ» բառի մեջ: Հնարավոր է կապը հուն. ένθα, իռլ. and «այնտեղ» բառերի հետ, այսինքն՝ շատ հին կազմություն լինելը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդէն, անդանոր, անդուստ, անտուստ, անդր, անդրէն, անդստին, անտի, անդի, անդրագոյն, անդրադարձ, անդրութիւն, անդրանալ, յանդրանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ένθα
«այնտեղ»
իռլ.
and
«այնտեղ»
Էջ 54, սյունակ 1 Էջ 54
ԱՆԴ II (-ոյ, -ի, -ից) (հանդ) «հանդ, վարելահող, արտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *andh- «բողբոջել, ծաղկել» արմատից
Ավելի քիչ հավանական է կապել անդ «շեմք» բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդաստան, անդապահ, անդել
Զուգաբանություններ այլ լեզուներում
բոխ. Ա
ānt
«հարթություն»
բոխ. Բ
ānte
«հարթություն» հայ-բոխարական զուգաբանություն
Մատենագիտություն
Pok. IEW 40-41; Աճ. ՀԱԲ 186
Էջ 54, սյունակ 1 Էջ 54
ԱՆԴ III «շեմք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *an(ə)tā- «դռան սյուներ» նախաձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրանդք, դրանդի, անդաստակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ātā
«դռան շրջանակ»
լատ.
antae
«դռան առջեւի սյունաշարք»
հ. իռլ.
ond
«նախասենյակ»
Մատենագիտություն
H. AG 419; Աճ. ՀԱԲ 186
Էջ 54, սյունակ 1 Էջ 54
ԱՆԴԱՃԵԼ (անդիճ-ել, անտիճ-ել, անդէճ լինել, հանդիճել, հանդիջել) «մտածել, քննել, խորհրդածել, մտմտալ, մտահոգ լինել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. andāčak «ապացույց, օրինակ»
փոխատու լեզու՝ մնք. andač «չափել, նախատել, դատել»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդաճումն, անդէճք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 186-187
Էջ 54, սյունակ 1 Էջ 54
ԱՆԴԱՄ (-ոյ, -աւք) «մարմնի մաս, անդամ, սեռական անդամ, մարմին, մասնակից»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրթ. handām
փոխատու լեզու՝ մ. պ. andām
փոխատու լեզու՝ պ. andām
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդամաբիւ, անդամալոյծ, անդամայաղթ, յաղթանդամ, ծանրանդամ, ձիանդամ, խեղանդամ, հաշմանդամ, անդամագրել, անդամավճար, անդամատել, առնանդամ
Մատենագիտություն
H. AG 98; Աճ. ՀԱԲ 187; Ջահ. ՀԼՊ 514
Էջ 54, սյունակ 1 Էջ 54
ԱՆԴԱՍՏԱԿԱՆ «հանդիմանություն, նախատինք»
Ստուգաբանություն ()
Սխալագրություն՝ փոխանակ սանգաստական (տե՛ս):
Տե՛ս նաեւ
Էջ 54, սյունակ 1 Էջ 54
ԱՆԴԱՐԻՈՆ «մի բոյս»
Ստուգաբանություն (փոխառություն)
ըստ ձեւավորման հունական կերպարանք ունի, բայց հունարենում նման բառ չի գտնված
Էջ 54, սյունակ 1 Էջ 54
ԱՆԴԱՐՁ (-ի, -ից) «կտակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրթ. andarz «պատվեր, պատվիրան»
փոխատու լեզու՝ մ. պ. (h)andarz «կտակ»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդարձագիր, անդարձանի, անդարձական
Մատենագիտություն
H. AG 99; Աճ. ՀԱԲ 188; Ջահ. ՀԼՊ 514