Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 2396 բառահոդված (էջ 24/240)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 96, սյունակ 1 Էջ 96
ԱՐՏԻՃ «մի բույս՝ vicia cracca L.»
Ստուգաբանություն ()
արտ բառից՝ -իճ ածանցով (հմմտ. ուտիճ)։
Տե՛ս նաեւ
Էջ 97, սյունակ 1 Էջ 97
ԱՐՏՈՒՅՏ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *t-r- բնաձայնական
հ.-ե. արմատ՝ *trozdos-/*trodos-
հ.-ե. արմատ՝ *tet(e)r- «տատրակ» առանց բաղաձայնական տեղաշարժի
հ.-ե. արմատ՝ *t/dreut/d- «արտույտ» նախաձեռն
բնաձայնական *t-r- պարունակող մի ձեւից։ Հայերենի համար ենթադրելի են *t/dreut/d- (> արտույտ) կամ *t/drut(d)- (> արտուտ) նախաձեռները։ Ժողովրդական ստուգաբանություն է արտույտ < *արտ + ույտ = ուտ (իբրեւ «արտ ուտող»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արտուտիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. խոլ.
truit, druit
«սարյակ»
ռուս.
дрозд
«կեռնեխ»
լատ.
tordus
հուն.
τρύφων
«տատրակ»
Էջ 97, սյունակ 1 Էջ 97
ԱՐՓ (-ի, -ից, արփի, -ւոյ, -եաւ) «եթեր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *ser- «կարմիր, կարմրավուն» արմատից ծագող լիտվ. sirpti «հասունանալ» (*«կարմրել» կամ «դեղնել») բայի հետ՝ *srph>արփ (ըստ Պետերսոնի՝ Walde- Pokorny 2, 499)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արփագեղ, արփամերձ, արփային, արփաճաճանչ, արփայագնաց, արփեգնաց, արփենի, արփիզարդ, արփիակեզ, արփիադեմ, գերարփի, լուսարփի, հրաշարփի, արփնաթել, երեքարփին, եաթնարփին, արփող
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
sirpti
«հասունանալ»
Մատենագիտություն
Walde- Pokorny 499
Էջ 98, սյունակ 1 Էջ 98
ԱՒ I «խենթություն, գժություն, մոլեգնում, կիրք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *au- «սիրել, հաճել, կարիք ունենալ, պահանջել, ցանկանալ, տենչալ, նպաստել, օգնել»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւիլ, աւիւն, ատոդական, ատոլ, աւանդիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
avati-
«նպաստում է, ցանկանում է, սիրում է»
լատ.
aveo
«ցանկանալ, տանջվել, տենչալ, փափագել, կրքոտ կերպով ուզել»
լատ.
avidus
«ագահ, կրքոտ»
կիմր.
ewyllys
«կամք, ցանկություն, տենչ»
Մատենագիտություն
Pok. IEW 77
Էջ 99, սյունակ 1 Էջ 99
ԱՒԱՆԴ I (-ոյ, ուշ՝ -ից, -աւք) «ավանդ, պահ դրված բան, ավանդություն, սովորություն, գաղտնիք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhendh- «կապել» (անմիջական նախաձեւ՝ *o-bhendh-) o-ձայնդարձ
թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *o-bhendh- < *bhendh- «կապել» արմատից. հմմտ. հ. հնդկ. bandhá «կապ. ավանդ», սակայն հնարավոր է բառի իրանական ծագումը միեւնույն արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աւանդել, աւանդութիւն, աւանդակիր, աւանդապահ, աւանդառու, աւանդատուր, աւանդատուն, առաքելաւանդ, աստուածաւանդ, տիրաւանդ, աւանդաբար, աւանդավէպ, հնաւանդ, նորաւանդ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bandhá
«կապ. ավանդ»
Էջ 99, սյունակ 1 Էջ 99
ԱՒԱՌ ««աման» (միջաւառ բառում)»
Ստուգաբանություն (անստույգ)
Եթե միջաւառ բառի բուն ձեւը միջաւ-ն է, (միջ-աւ), ապա միջաւառ-ը վրիպակ է։
Էջ 99, սյունակ 1 Էջ 99
ԱՒԳԵՐ «մի ծաղիկ՝ անդամալույծի ծաղիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. awgār
Փոխառութիւն՝ պ. awgār
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 356
Էջ 100, սյունակ 1 Էջ 100
ԱՎԳՈՒՍՏՈՍ (օգոստոս) «հռոմեական տոմարի ութերորդ ամիս, օգոստոս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. αύγουστος
փոխատու լեզու՝ լատ. augustus
Մատենագիտություն
H. AG 367; Աճ. ՀԱԲ 607
Էջ 101, սյունակ 1 Էջ 101
ԱՒԵՆԻԱ «մի ծաղիկ՝ հարսնածաղկի տեսակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Էջ 102, սյունակ 1 Էջ 102
ԱՒՃԱՆ (-ի, -ից, -աց) (ոճան) «օգնություն, հնարք, միջոց»
Ստուգաբանություն (անստույգ)
ուշ` թերեւս կապ ունի աւժանդակ հոմանիշի հետ
Տե՛ս նաեւ