Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 3178 բառահոդված (էջ 24/318)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 82, սյունակ 1 Էջ 82
ԱՏԼՈՑԵԼ «աքսորել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 82, սյունակ 1 Էջ 82
ԱՏՇԻԼ «ծարավել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ինչպես նշում է Աճառյանը (ՀԱԲ 1, 289), արաբական փոխառություն լինելը կասկածելի է:
Էջ 82, սյունակ 1 Էջ 82
ԱՏՈՒՐ (բրբ. ատոր) «Քրիստոսի խաչափայտի առաջին մեխը»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 83, սյունակ 1 Էջ 83
ԱՏՐԱԳՈՒՅՆ (-ի, -ից) «հրագույն մի ծաղիկ՝ ագարիոն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. āturgōn
իրանական աղբյուրից. հմմտ. մ. պ. āturgōn, հայ. (< արաբ. < պ.) ագարիոն
Մատենագիտություն
H. AG 290; Աճ. ՀԱԲ 290
Էջ 83, սյունակ 1 Էջ 83
ԱՏՐՃԱՆ(ԱԿ) «կարճ հրազեն, ատրճանակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
իրանական աղբյուրից, բայց բուն ձեւը չի վկայված, հայերենում էլ 18-րդ դարից վաղ չի ավանդված, թեեւ ձեւը հնատիպ է
Էջ 83, սյունակ 1 Էջ 83
ԱՐԱԳԻԼ (-ի, -աց) «ձկնկուլ, արագիլ՝ ciconia»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կասկածելի են ինչպես համեմատությունը հուն. πελαργός (Աճ. ՀԱԲ 1, 292) բառի հետ, այնպես էլ շումերական աղբյուրից բխեցնելու փորձը (Ղափանցյան)։ Աճառյանը հուն. բառի նախնական ձեւը համարում է *περαγλός եւ հայերենի հետ միասին բխեցնում է փոքրասիական աղբյուրից։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 292
Էջ 83, սյունակ 1 Էջ 83
ԱՐԱԳՈՅՆ «անկարոտ, աննվազ» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ
Էջ 83, սյունակ 1 Էջ 83
ԱՐԱԽԻԼ «մի թռչուն» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 84, սյունակ 1 Էջ 84
ԱՐԱՍՏՈՅ (արագոյ, երաստոյ), ուշ` յ-ոյց (արագոյ, երաստոյ) «որձաքար» (երկրաբանական)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հնարավո՞ր է արդյոք ար- (արու, արական) եւ աստոյ «կայուն, հաստատուն, ամուր» կազմություն
Էջ 85, սյունակ 1 Էջ 85
ԱՐԱՏ II (-այ) «արագիլ (՞)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *arədā- «(ծովային) մի թռչուն» (անմիջական նախաձեւ՝ *arōd/*arəd-)
Կասկածելի է -այ հոլովիչի պատճառով, որ բուն հայերեն հասարակ անունների համար անսովոր է
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ερωδιος
լատ.
ardea
«ձկնկուլ» (<*arəd)
սերբ.
rōda
«արագիլ»