Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
-ԿՈՏ
«դանդաղկոտ, ծիծաղկոտ, վախկոտ, ցատկոտ»
Ստուգաբանություն ()
Կազմված է -կ- ածականից եւ -ոտ ածանցից. ընդ որում կան -կ-ով եւ առանց -կ-ի տարբերակներ՝ նախանձկոտ-նախանձոտ. ավելի քիչ հավանական է -կ-ն դիտել որպես -ուկ-ի կամ -իկ-ի շեշտակորույս տարբերակը. թեեւ կան վաղվաղուկ-վաղվաղկոտ զուգահեռ ձեւերը, բայց դրանք եզակի են կանգնած՝ -կոտ-ով այլ բառերի համար -ուկ-ով կամ -իկ-ով տարբերակներ չեն հանդիպում (օրի-նակ՝ դանդաղկոտ-ի դեպքում չկան դանդաղուկ կամ դանդաղիկ տիպի ձեւեր):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դանդաղկոտ,
ծիծաղկոտ,
վախկոտ,
ցատկոտ,
նախանձկոտ,
նախանձոտ
-ՈՐ
I
(հմմտ. -ար, -իր, -ուր)
«բեկոր, գլոր (հմմտ. գիլ), երեկոր, հատոր, մոլոր (հմմտ. մոլ-ի, մոլար), սին-լքոր, այլեւ առանձին չգիտակցվող հիմքով՝ բոլոր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(e)ro-
ածանց
Ծագում է հ.-ե. -(e)ro- ածանցից՝ հավանաբար հետագա առնմանությամբ ծագած նախորդող ձայնավորով՝ *wele-ro> *welo-ro-> գլոր, *regʷos-oro- երեկոր, *mole-ro > *molo-ro- > մոլոր եւ այլն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեկոր,
գլոր,
երեկոր,
հատոր,
մոլոր,
սին-լքոր,
բոլոր
Տե՛ս նաեւ
-ՈՐԴ
«ավելորդ, լծորդ, կցորդ, մնացորդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-dhro-
«գործողության միջոց, գործիք»
(անմիջական նախաձեւ՝ *-u-)
նախորդող *-u-ով
Հավանաբար ծագում է հ.-ե. *-dhro- ածանցից՝ նախորդող *-u-ով. հ.-ե. այս ածանցը ցույց է տալիս գործողության միջոց, գործիք, բայց հետո հայերենում ընդլայնել է իր գործառության շրջանակները՝ անձերի դեպքում նշանակելով անձերի անուններ (անդորդ, սայլորդ եւ այլն), թվականների դեպքում նախորդ -ր-ի (տե՛ս) հետ միասին՝ կարգ (երկրորդ, երրորդ, չորրորդ եւ այլն)։ այս վարկածը առանձնապես հավանական կլինի, եթե ճիշտ է Բ․ Օլսենը, որ կոկորդ-ը բխեցնում է *gʷo-gʷor-tro- (*-tro-ն *-dhro-ի տարբերակն է)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ավելորդ,
լծորդ,
կցորդ,
մնացորդ,
անդորդ,
սայլորդ,
երկրորդ,
երրորդ,
չորրորդ
Տե՛ս նաեւ
-ՈՒՍՏ
I
(հմմտ. -աստ, -ետ, -իստ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-sti-
նախորդող -ու-ով, որ սկզբնապես հիմքային ձայնավոր է եղել
Ծագում է հ.-ե. *-sti- ածանցից՝ նախորդող -ու-ով, որ սկզբնապես հիմքային ձայնավոր է եղել։ հմմտ. թաքուցանել, կորուսանել, հարուլ-հարուցանել (Benveniste, 1962, 95: Greppin, 1975, 95)։ հավանական է հ.-ե. *-sti-ի ծագումը *-es-/-s- եւ *-ti- ածանցներից (Ջահուկյան, 1959, 263):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապրուստ,
գալուստ,
ելուստ,
թաքուստ,
կորուստ,
հարուստ,
փախուստ
Մատենագիտություն
Benveniste 95;
Greppin 95;
Ջահուկյան 263
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։