Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 1599 բառահոդված (էջ 24/160)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 130, սյունակ 1 Էջ 130
ԲԼԻԼԱՃ (պալիլաճ, բէլիլէճ, ալելիճ, բլլիճ) «մի բոյս» (բուսաբանական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. balīlaj
փոխատու լեզու՝ պ. balīlaj
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 454
Էջ 130, սյունակ 1 Էջ 130
ԲԼՇԱԿ (բլըշակ) ««թի, թիակ» (ըստ այլ աղբիւրների՝ «աքցան, ունելի», «ծածկոց, խուփ», «գաւազան», «տաշտ», «յուղաման, գինու աման»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստոյգ բառ։
Էջ 131, սյունակ 1 Էջ 131
ԲՆԴՈՐ (-փնդոր) «խառն»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *bhendh- «կապել»
կազմուած է առանձին չգործածուած *բնդ- արմատից եւ -որ անձանցից։ բնդ-ը կարո՞ղ է արդյոք կապված լինել հնդեւրոպական *bhendh- «կապել» բայի հետ՝ իմաստային յուրահատուկ զարգացմամբ. սրանից թերեւս տարբեր է բրբ. բնդել, «մի կերպ կարել» բայը, որից՝ բնդորել, բնդբնդորել (բնդմնդորիլ) եւ որը թերեւս նույնպես կապված է *bhendh-ի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բնդորել, անբնդոր, խառնափնդոր, խառնաբնդորապէս, խառնաբնդորել
Էջ 133, սյունակ 1 Էջ 133
ԲՈԿ ««բոբիկ, բոկոտն» (բբբ. բոբիկ <բոկիկ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhoso- «մերկ» (անմիջական նախաձեւ՝ *bhoso-go-) *bhoso- «մերկ» հիմքից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոկագնաց, բոկութիւն, բոկանի, բոկոտն, բոկիկ, բոկական, բոկոլոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
bar
«մերկ»
լիտվ.
basas
հ. սլ.
bosu
«բոբիկ»
Մատենագիտություն
H. AG 430; Աճ. ՀԱԲ 462; Pok. IEW 163
Էջ 133, սյունակ 1 Էջ 133
ԲՈՀ I (բոխ-) «լորձունք, թուք (՞)»
Ստուգաբանություն (բնաձայն)
Պատկերաւոր-բնաձայնական կազմութիւն: Հաւանաբար սրա հետ նոյնն է ԲՀ-ի բոհ «նիւթ կամ բոռ» (ուղղելի է «հիւթ կամ թուք») բառը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոհբոհել, բոհբոխել
Էջ 133, սյունակ 1 Էջ 133
ԲՈՀ II (բոհ-) «սպառնալիք. վախ, երկիւղ սոսկում»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս բոհ եւ բոհ ձեւի բոհ-ից՝ իմաստի սխալ մեկնութեամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոհմունք, բահմունք
Էջ 134, սյունակ 1 Էջ 134
ԲՈՂՈՔ -ոյ «բողոք, գանգատ, մունետիկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhel- «հնչել, խոսել» (անմիջական նախաձեւ՝ *bholo-ko-) բնաձայնական արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բողոքել, բողոքիչ, բողոքումն, մարգարեաբողոք, բողոքագիր, բողոքական, բողոքատու, բողոքարկու, բողոքաւոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլ.
bela
«մռնչալ»
հ. սլ.
bulda
«սպառնալ»
պրուս.
billit
«ասել, խոսել»
լիտվ.
byloti
«խոսել, ճառել»
լատվ.
bilst
«ասել, դիմել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 115
Էջ 134, սյունակ 1 Էջ 134
ԲՈՅԹ I -ոյ, ոց, -ի, -աց (բոյթն, -ան) «բութ, բթամատ, փափկամիս, հաստ մսակտոր, նվագարանի սեպ, նվագարանի բանալի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bheu- «փչել, ուռչել» (անմիջական նախաձեւ՝ *bheu-t-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. անգլ.
budde
անգլ.
bud
«բողբոջ»
մ. ն. գերմ.
botte
նիդեռլ.
bot
«բողբոջ»
մ. վ. գերմ.
butze
«միջուկ, գունդ»
մ. վ. գերմ.
būzen
«ուռչել, ցցվել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 114
Էջ 134, սյունակ 1 Էջ 134
ԲՈՅԹ II «անհիվի շրջանակ, հեց»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bheu- «աճել, ուռչել» (անմիջական նախաձեւ՝ *bheu-t-)
նույն ծագումն ունի, ինչ բույթ «բութ մատ, նվագարանի բանալի» բառը՝ հնդեւրոպական *bheu-t- ձեւից` *bheu- «աճել, ուռչել» արմատից:
Էջ 135, սյունակ 1 Էջ 135
ԲՈՅԼ II «նվազում»
Ստուգաբանություն (անստույգ)
ուղղելի է բաց (ի բոյլ անկեալ > ի բաց անկեալ)։