Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՄԱՍ(ՈՒ)ՐԱՅ
««եղեգնիկ» (որպէս դեղիր եւ որպէս մաքոքի եղեգնիկ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. masura
փոխատու լեզու՝ թրք. masura
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 265;
Ղազ.-Ավ. ՄՀԲ 112
ՄԱՏԱՂ
(-ոյ)
«մատաղ, մատղաշ մանուկ մատաղ հորթ, զոհ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mad-
«թաց, խոնավ. կաթել. հյութեղ, պարարտ, բտած»
որտեղից նաեւ մածառակ, մաճար/ռ, այլեւ պ. maskah «թարմ յուղ», հ. վ. գ. Mast «գիրացում, բտում»: Աճառյանը (ՀԱԲ 3, 267), հենվելով սլավոնական զուգահեռների վրա (հ. սլ. mladŭ, ռուս. младший «երիտասարդ, մատաղ»), բխեցնում է *mel- «մանրել» արմատից՝ *-d- աճականով եւ դրափոխությամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատաղածին,
մատաղական,
մատաղամայր,
մատաղատուն,
մատաղել,
մատղաշ,
մատաղահաս,
մատաղատի
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
maskah
«թարմ յուղ»
հ. վ. գ.
Mast
«գիրացում, բտում»
Մատենագիտություն
Pok. IEW 694;
Ջահ. ՀԼՊ 136;
Աճ. ՀԱԲ 267
ՄԱՏՉԻԼ
(մատիզ կամ մատուզ)
«մածվել, կպչել, փակչել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mad-
«թաց, խոնավ, կաթել, հյութեղ, պարարտ, բտած»
(անմիջական նախաձեւ՝ *mad-ig’h- (-ug’h-))
որտեղից նաեւ մատաղ, մածառակ, մաճար/ռ: Տարբեր է մածիլ-ից, որ *mag’- արմատից է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատզողական
ՄԱՏՈՒՏԱԿ
«բխան, մարովս, քաղցրարմատ, սուս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mad-
«թաց, խոնավ, գեր, բտած»
հ.-ե. արմատ՝ *medhu-
«քաղցր. մեղր»
հիմքի ձեւաւորման մէջ հնարաւոր է ազդեցութիւնը
Կազմուած է մատու- եւ տակ բաղադրիչներից: մատու-ն, թերեւս, ծագում է հնդեւրոպական *mad- «թաց, խոնավ, գեր, բտած» արմատից, որտեղից՝ մատաղ, այլեւ, թերեւս, մատիտեղ: հիմքի ձեւաւորման մէջ հնարաւոր է հնդեւրոպական *medhu- «քաղցր. մեղր» հիմքի ազդեցութիւնը:
Տե՛ս նաեւ
ՄԱՐԳ
«մարգագետին, խոտատեղի, խոտհարք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *marg
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարգագետին,
մարգախոտ,
մարգձակ,
ջրամարգ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
marəγa
պրս.
marγ
««մարգագետին»»
Մատենագիտություն
H. AG 193;
Աճ. ՀԱԲ 276;
Ջահ. ՀԼՊ 533
ՄԵՀԵԱՆ
(-ի, -ի-ա)
«տաճար, մեհեան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. mehyān
«Միհրի, միհրական»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեհենագիրք,
մեհենազարդ,
մեհենական,
մեհենապետ,
մեհենատեղի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 296;
Ջահ. ՀԼՊ 534
ՄԵՂԻԱՐԻՍ
«մի կշռաչափ, քառորդ ունկի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. μιλιαρήσιον
փոխատու լեզու՝ լատ. miliarensis, miliarius
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 299
ՄԵՂԻՂՈՎՏԱՅ
«մի բույս, կորնգան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. μελίλοτον
Մատենագիտություն
H. AG 518;
Աճ. ՀԱԲ 300
ՄԻՍ
(-ոյ, ուշ՝ -ի-, աց)
«միս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mēms-
«միս»
(անմիջական նախաձեւ՝ *mēmso-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մսակերութիւն,
մսահան,
մսահատ,
մսան,
մսմոլ,
մսապատ,
մսեղի,
մսավաճառանոց,
կակղամիս,
իշամիս,
մատաղամիս,
խառնամիս,
թանձրամիս
Զուգաբանություններ այլ լեզուներում
ալբ.
miś
գոթ.
mimz
ռուս.
мясо
թոխ. B
misa
«միս»
Մատենագիտություն
H. AG 474;
Աճ. ՀԱԲ 323-324
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։