Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 370 բառահոդված (էջ 24/37)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 424, սյունակ 1 Էջ 424
ԿՈՐԿՈՏԻՃ «մաշկի խայտուց, բիծ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Առանձնացելի է -իճ վերջածանց, բայց կորկոտ-ի նույնացումը կորկոտ բառի հետ իմաստով դժվար է հիմնավորել, եթե չփնտրենք մի այլ կորկոտ բառ:
Էջ 426, սյունակ 1 Էջ 426
ԿՈՒԾԱԿ «մի տեսակ փշաքեղ»
Ստուգաբանություն (անստույգ)
Եթե կայծուկ (բրբ. կիծուկ) բառի տարբերակը չէ, ապա պետք է առանձնացնել -ակ վերջածանցը եւ կուծ-ը կապել կոծոծ, կոծիկ բառերի կոծ-ի հետ։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 656
Տե՛ս նաեւ
Էջ 427, սյունակ 1 Էջ 427
ԿՈՒՄԲ «ուռուցք, ուռած մաս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *gumbh-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կմբեայ, կմբաւոր, կմբրաւոր, կմբբաւոր, ոսկեկմբեայ, ոսկիկմբեայ, ոսկեկնբեայ, ոսկիկմբե
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
gumbed
«գմբեթ, կամար»
հ. անգլ.
cumb
«աման, թաս»
լիտվ.
gumbas
«ելունդ, կոճղոմ»
լատվ.
gumba
«ուռուցք»
հ. սլ.
goba
«սպունգ. սունկ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 658; Pok. IEW 396
Էջ 427, սյունակ 1 Էջ 427
ԿՈՒՊԱՅ (կուբայ, դուպայ, ուշ՝ գուրդայ, գութխայ) «գմբեթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. qubba
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 661
Էջ 430, սյունակ 1 Էջ 430
ԿՊՐԵԹ «քաջվարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
բայց բուն աղբյուրը չի հավաստված
Էջ 430, սյունակ 1 Էջ 430
ԿՌ(ԱՆ)- բուսանվանական արմատ (բուսանվանական)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
որից՝ կռաբանջար (կռան բանջար)։ Ըստ մի բժշկարանի՝ «յոյնք ակռանեայ կամ կառկարի ասեն»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կռաբանջար, կռան բանջար
Տե՛ս նաեւ
Էջ 431, սյունակ 1 Էջ 431
ԿՌՈՒՆՁ «բոբիկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Եթե կապ չունի կռունձ «գբուզ, զանգուր» արմատի հետ (Մալխ ՀԲԲ 2, 494), ապա ծագումն անյայտ է։
Մատենագիտություն
Մալխ ՀԲԲ 494
Տե՛ս նաեւ
Էջ 436, սյունակ 1 Էջ 436
ԿՕՇՆԵԼ «ընծայել, ձոներ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ խեթ. kuššan «վարձ, վարձատրություն, աշխատավարձ»
հին փոխառություն:
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 314
Էջ 438, սյունակ 1 Էջ 438
ՀԱԶԵՂՈՒԹԻՒՆ «համեղություն, ախորժելիություն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ծագումն անհայտ է, եթե հաճելիութիւն բառի սխալագրությունը չէ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 7
Էջ 439, սյունակ 1 Էջ 439
ՀԱԿՈՅԿ -ի, -աց «կոկոն» կամ «ծաղկաման»
Ստուգաբանություն (փոխառություն)
Եթե ուղղելի չէ բակոյկ, ապա, թերեւս, ինքնուրույն փոխառութիւն է իրանական աղբյուրից