Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 263 բառահոդված (էջ 24/27)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 693, սյունակ 1 Էջ 693
ՍՊՐԴ(Ա)ՆԵԼ (սպրծել) (սպրդիլ «վրիպել», սպրդել «զոռով մտնել») «սողոսկել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սպրդութիւն, սպրդիլ, սպրդումն
Էջ 693, սյունակ 1 Էջ 693
ՍՏԵՂԾԱՆԵԼ (-այ) «ստեղծել»
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստեղծական, ստեղծիչ, ստեղծուած, բանաստեղծ, աշխարհաստեղծ, կենդանաստեղծ, ձեռաստեղծ, նախաստեղծ, չարաստեղծ
Էջ 694, սյունակ 1 Էջ 694
ՍՏԵՂՆ (-ան, -ունք, -անց) «ցողուն, ծիլ, բողբոջ, շերտ, ծխի սյուն, մաս, հատված, ստեղն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *stel- «դնել, կանգնեցնել» (անմիջական նախաձեւ՝ *stel-no-(n)-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստեղնիկ, ստեղնաւոր, ստեղնածիգ, ստեղնաշիտակ, ստեղնաչափութիւն, ստեղի, բիւրաստեղն, գեղեցկաստեղն, ստեղնաշար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
στάλιξ
«սյուն»
հ. վ. գ.
stollo
«նեցուկ, պատվանդան»
Մատենագիտություն
H. AG 492; Աճ. ՀԱԲ 272
Էջ 712, սյունակ 1 Էջ 712
ՎԻՐԱՊ (-ի) «վիրապ, խոր փոս, զնդան»
Ստուգաբանություն (փոխառություն)
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վիրապընկեց
Էջ 723, սյունակ 1 Էջ 723
ՏԱՐԱԶՈՒԿ «Կշեռք (կենդանակերպ)» (աստղաբաշխական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ մ. պ. tarāzūk
փոխատու լեզու՝ պ. tarazū
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 383
Էջ 729, սյունակ 1 Էջ 729
ՏԻԳՐԻՍ «առասպելական մի կենդանի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. τίγρις
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 404
Էջ 734, սյունակ 1 Էջ 734
ՏՈՒԱՐ (ուշ՝ դուար, դովար) «տավար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dīpǝro- «արջառ, զոհաբերվող կենդանի» (անմիջական նախաձեւ՝ *dipro)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տուարած, տուարածական, տուարածափակ, Տուարածատափ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
zebar
«զոհվող կենդանի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 424
Էջ 734, սյունակ 1 Էջ 734
ՏՈՒԲՈՍ (տուբուս) «օվկիանոսյան մի կենդանի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 735, սյունակ 1 Էջ 735
ՏՈՒՆԿ -ոյ (տունգ) «տունկ, ծառ, բույս, տնկում»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա տուն բառի հիմքում ընկած փոխաբերական իմաստներից մեկի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տնկել, տնգել, տնկաբեր, տնկակից, տնկարկ, տնկանելի, նորատունկ, ծառատունկ, մանրատունկ, մարդատունկ, որթատունկ, կենդանատունկ
Տե՛ս նաեւ
Էջ 743, սյունակ 1 Էջ 743
Ց(Ն)Կ/ԳՆԻԼ «ծնել (կենդանիների մասին)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ken- «հանդես գալ, ձագ ունենալ» (անմիջական նախաձեւ՝ *sken-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
щенок
«ձագ»
ռուս.
щениться
«ձագ ունենալ, ցնկնել»