Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ապա» որոնման արդյունք՝ 996 բառահոդված · Էջ 24 / 100
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 168, սյունակ 1 Էջ 168
ԳՈՉ «գոչյուն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *uekʷ- «խոսել» (անմիջական նախաձեւ՝ *uokʷio-)
Աճառյանը (ՀԱԲ 1, 580) համարում է հնդեւրոպականից անկախ բնաձայնական կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոչել, գոչիւն, գոչումն, երկնագոչ, բարձրագոչ, ահեղագոչ, հրապարակագոչ, մեծագոչ, յոգնագոչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. vākti «ասում է, խոսում է»
հ. հնդկ. vākyam «խոսք, ասույթ»
ավ. vaxš
լատ. vox «ձայն, ասույթ, բառ»
հուն. επος «բառ, խոսք»
թոխ. Ա uwak «ձայն»
թոխ. Բ wek «ձայն»
Մատենագիտություն
Pok. IEW 1136; ՀԱԲ 580
Էջ 169, սյունակ 1 Էջ 169
ԳՈՎ (-ի, -ից) «գովեստ, գովասանք, ներբող, հռչակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական gōv
Փոխառություն իրանական աղբյուրից՝ gōv.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գովել, գովելի, գովեստ, գովութիւն, գովասան, ապագովել, ապիգովել, բազմագով, գերագով, մշտնջենագով, պատմագով
Նոր՝
գովք, գովական
Զուգաբանություններ այլ լեզուներում
սողդ. γωβ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 582
Էջ 170, սյունակ 1 Էջ 170
ԳՈ(Ր)ՇԱՊԱ(Ր)ԱՆԳ «ականջօղ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. gauša (բուն աղբյուրը չի հավաստված) «ականջ»
Աղբյուր՝ մ. պ. gōš (բուն աղբյուրը չի հավաստված) «ականջ»
Աղբյուր՝ իրան. *upahanga (բուն աղբյուրը չի հավաստված) «կախված բան»
Մատենագիտություն
H. AG 129; Աճ. ՀԱԲ 584
Էջ 170, սյունակ 1 Էջ 170
ԳՈՒԶ «՞»
Անստույգ
Անստույգ իմաստով բառ։ Եթե կուզ բառի բարբառային ձեւն է, ապա տե՛ս կուզ
Տե՛ս նաեւ
Էջ 171, սյունակ 1 Էջ 171
ԳՈՒԼ II «վարդ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. gul
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գուլվարդ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 589
Տե՛ս նաեւ
Էջ 171, սյունակ 1 Էջ 171
ԳՈՒԼԻՍԱՊԱՀ «(ց)այգածաղիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. gul-i-sabāh
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 588
Էջ 171, սյունակ 1 Էջ 171
ԳՈՒՂՁՆ (գուղձ, գուղցն, քուց) «գուղձ, հողակոշտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ghelg'h- «գեղձ (գնդաձեւ բան, ուռուցք, այտուցք)» (անմիջական նախաձեւ՝ *ghōlg'h-) o-ձայնդարձային ձեւ
Եթե հնդեւրոպական *ghelg'h- «գեղձ» ձեւն սկզբնապես ունեցել է «գնդաձեւ բան, ուռուցք, այտուցք» իմաստը, ապա գուղձն բառը կարող է գալ *ghōlg'h- տիպի ձայնդարձային ձեւից: - Ջահ.: Աճառյանը (ՀԱԲ 1, 589) միացնում է կոճճն նույնիմաստ ձեւի հետ, որ տե՛ս առանձին։
Մատենագիտություն
Ջահ. None; ՀԱԲ 589
Տե՛ս նաեւ
Էջ 174, սյունակ 1 Էջ 174
ԳՈՀՃ (-ի, -աց, -ից) (գոռհ, գոհի, գոեխ) «փողոց, բանուկ ճանապարհ, հրապարակ, քաղաքամեջ, աղբ, ցեխ, գյուղ», գռեահ «ռամիկ»
Ծագումն անհայտ է (հավանաբար)
Հավանաբար կապ չունի (իրանական միջնորդությամբ) հ. հնդկ. grha- «տուն, բնակարան», հ. պ. gard «ծառա» (որպես *«տնային») բառերի հետ, որոնք գալիս են *gherdh- «ցանկապատել, պատել» արմատից եւ որից (իրանական միջնորդությա՞մբ) ծագում է գերդաստան բառը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գռեհիկ, գռեհի-ք
Նոր՝
գռեհկութիւն, գռեհկաբար
Էջ 175, սյունակ 1 Էջ 175
ԳՐԱՊԱՆ (-ի, -աց) ««հագուստի վզամաս, օձիք, հագուստի եզրամաս, ուսանոց» (ուշ` «գրպան»)»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ մ. պ. grēvpan (հավանաբար)
Աղբյուր՝ պ. girēbān (հավանաբար)
Գրպանակ ձեւը հավանաբար ինքնուրույն փոխառություն է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրպանակ, գրպանահատ, գրպանել, ծոցագրպան
Մատենագիտություն
H. AG 132; Աճ. ՀԱԲ 602
Էջ 175, սյունակ 1 Էջ 175
ԳՐԱՊԱՆԱԿ ««հմայակ, կախարդագիր, վակաս» (ուշ` «գրպան»)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
դնում է գրպան բառի տակ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 602-603
Տե՛ս նաեւ