Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԲԱԽՏ
I
(-ի, -ից)
(բաղդ, բաստ)
«պատահմունք, պատահար, հաջողություն, ճակատագիր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. baxta
փոխատու լեզու՝ մ. պ. baxt
փոխատու լեզու՝ պ. baxt
իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բախտաբաշխ,
բախտանոց,
բախտաւոր,
բարեբախտ,
չարաբախտ,
վատաբախտ,
լիաբախտիկ,
ծննդաբախտ,
երկնաբախտիկ,
անբախտ,
բաստայեղծ,
բարեբաստ,
բարեբաստիկ,
չարաբաստ,
վատաբաստ,
բախտախնդիր,
բախտախնդրութիւն,
բախտագուշակ,
բախտակից,
ապարախտ,
դժբախտ,
դժբախտաբար,
դժբախտութիւն,
տարաբախտ,
տարաբախտաբար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 391
Տե՛ս նաեւ
ԲԱԽՏ
II
(իգն. -երք)
(բաղտերք)
«թակարդի կապ, թակարդ, որոգայթ»
Ստուգաբանություն (անստույգ)
Կապ ունի՞ բախտ «պատահմունք, ճակատագիր» բառի հետ:
ԲԱԿՂ
(-կեղ)
(բեկղ)
«գավազան, բիր, մահակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. βάκλον
փոխատու լեզու՝ լատ. baculum
Մատենագիտություն
H. AG 343;
Աճ. ՀԱԲ 392
ԲԱՀ
(-ու, ուշ՝ -ի, -ից)
«բահ, երկաթե թի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bher-
«սուր գործիքով գործել՝ ծակել, կտրել, ճեղքել»
(անմիջական նախաձեւ՝ *bhr-ti- կամ *bher-ti-)
Հայերեն ա-ով ձեւը սովորական չէ, եւ հնարավոր է ենթադրել իրանական աղբյուր, ինչպես մահ բառի դեպքում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բահաւոր,
բահել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
φάρος
«գութան»
լատ.
forō-, āre
հ. վ. գ.
boron
«ծակել»
ռուս.
борона
«ցաքան»
ռուս.
брить
«ածիլել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 392-393
ԲԱՀԱԴՈՒՐ
«քաջ, կտրիճ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. bahādur
փոխատու լեզու՝ թյուրք. bayatur
թյուրքական աղբյուրից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. թյուրք.
bayatur
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 394
ԲԱՀԼԻԿ
«ձեռնագրահ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *bahlīk
փոխատու լեզու՝ պ. bahla
իրանական աղբյուրից՝ *bahlīk:
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
bahla
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 394
ԲԱՀՂԱԿ
(պահղակ)
«ինչ-որ գորգանման բան»
Ստուգաբանություն (փոխառություն)
իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը հայտնի չէ:
ԲԱՀՄԱՆ
«փշաբեղ (բույս)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԲԱՀՈՒԱՆԴ
«կանացի մի զարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *bahu-βand
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
bāzūband
Մատենագիտություն
H. AG 116;
Աճ. ՀԱԲ 394
ԲԱՀՈՒԿ
«գեղեցիկ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Ծագումն անհայտ է
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։